Չորս Կվարտետ-ից
Բըրնթ Նորթըն
I
Ժամանակը ներկա և ժամանակն անցյալ
Հավանաբար ներկա են ապագայի մեջ,
Իսկ ժամանակն ապագա՝ անցյալի մեջ է:
Եթե բովանդակ ժամանակը հավերժորեն ներկա է
Ապա անքավելի է բովանդակ ժամանակը:
Այն ինչ կարող էր լինել՝ վերացարկում է
Մնալով հավերժական հնարավորություն
Միայն խորհրդածության մի աշխարհում:
Այն ինչ կարող էր լինել և այն ինչ եղել է
Մատնանշում են մեկ կետ, որը միշտ ներկա է:
Ոտնաձայններն արձագանքում են հիշողության մեջ
Արահետն ի վար ուր մենք ոտք չդրեցինք
Դեպի այն դուռը որ երբեք չբացեցինք
Դեպի վարդաստան:
Բառերս արձագանքում են
Այսպիսով, իմ մտքում:
Բայց ի՞նչ նպատակով
Վրդովել վարդի տերևների սկահակի
փոշին` Ես չգիտեմ:
Այլ արձագանքներ են
Պարտեզում բնակվում: Հետևե՞նք նրանց:
Փութա, թռչունն ասաց, գտիր նրանց,
գտիր, Այնտեղ, անկյունում: Առաջին դռնով
Դեպի մեր աշխարհն առաջին, հետևե՞նք
Խաբկանքին կեռնեխի: Դեպի մեր աշխարհն առաջին:
Այնտեղ էին նրանք՝ վեհապանծ, աներևույթ,
Շարժվելով առանց ճնշման, մեռած տերևների վրայով,
Աշնան տապին, թրթռուն օդի միջով, Եվ կանչեց
թռչունն ի պատասխան
Մացառուտում ծվարած անլուր մեղեդուն,
Աչքի աներևույթ շողը խաչվեց, զի վարդերը
Այն ծաղիկների տեսքն ունեին որոնց նայում են:
Ահա մեր հյուրերն էին նրանք, ընդունված և ընդունող:
Արդ շարժվեցինք, մենք և նրանք, ձևապատշաճորեն,
Դատարկ ծառուղով, դեպի շիմշատի շրջանը,
Ներքև նայելու ցամաքած լճին:
Ցամաք լիճ, դարչնագույն երիզով ցամաք բետոն.
Եվ լճակը լցված էր արևաշողի ջրով.
Եվ լոտոսը բարձրացավ դանդա՜ղ, դանդա՜ղ,
Մակերեսը պսպղաց լույսի սրտից, Եվ նրանք
մեր թիկունքում էին` լճում անդրադարձված:
Հետո մի թուխպ անցավ, ու լիճը դատարկ էր:
Առաջ, ասաց թռչունը, քանզի տերևերը լի են երեխաներով,
Հուզառատ թաքնված, ծիծաղով լեցուն:
Առաջ, առաջ, ասաց թռչունը. մարդ
արարածը Չի կարող չափից շատ
իրականություն կրել: Ժամանակն անցյալ և
ժամանակն ապագա, Այն ինչ կարող էր լինել
և ինչ եղել է Մատնանշում են մեկ կետ, որը
միշտ ներկա է:
II
Ահա սխտորն ու շափյուղաները անվերջ
Թանձրանում են լիսեռի շուրջ ժամ առ
ժամ: Թրթռացող մետաղալարն արյան մեջ
Գեղգեղում է սպիների տակ լցված
Ամոքելով պատերազմներ մոռացված:
Ծորուն պարը զարկերակում այս դաժան
Եվ ավիշի շրջանառությունն ստույգ Վառ
աստղերի ընթացքի մեջ են գծված Դեպի
ամառ բարձրանալով անընդմեջ
Մենք շարժվում ենք ծառի վրա զույգ առ զույգ
Գծագրված տերևների լույսի մեջ Եվ լսում
ենք ինչպես գետնի վրա թաց Որսաշունը և
Վարազը անդադար Տիվ ու գիշեր
հետապնդում են իրար
Բայց երկնքում` հավիտյանս հաշտ ու բաց:
Պտտվող աշխարհի անշարժ կետի մոտ: Ոչ մարմին, ոչ անմարմին. Ոչ ,...իցե, ոչ ,դեպիե: Անշարժ կետի մոտ - այնտեղ է պարը, Բայց ոչ շարժում, ոչ անշարժացում: Եվ մի կոչիր սա քարացածություն, Որտեղ անցյալն ու ապագան են խմբված: Ոչ առաջ, ոչ հետ, Ոչ բարձրացում, ոչ վայրէջք: Չլիներ կետը, անշարժ կետը` Չէր լինի ոչ մի պար, իսկ հիմա միայն պարը կա:
Կարող եմ լոկ ասել՝ այնտեղ եղանք, բայց չեմ կարող ասել թե որտեղ, Չգիտեմ որքան ժամանակ. դա կլիներ տեղի որոշում ժամանակի մեջ: Գործնական ցանկությունից ներքին ազատումը, Ազատումը գործողությունից և տաժանքից, ազատումը ներքին Եվ արտաքին հարկադրանքից, բայց շրջապատված
Զգայարանի նրբագեղությամբ, սպիտակ լույս` անշարժ և շարժվող,
Erhebung* առանց շարժման, կենտրոնացում
Առանց վեհացման, և՛ մի նոր աշխարհ
Ե՛վ հին աշխարհը՝ ճշգրիտ,
հասկանալի`
Իր մասնակի զմայլանքի ավարտման մեջ,
Տարրալուծումն իր մասնակի ահուսարսափի:
Սակայն անցյալի և ապագայի շղթայումը,
Փոփոխվող մարմնի թուլության մեջ հյուսված,
Պաշտպանում է մարդությանը երկնքից ու
անեծքից, Որոնց մարմինը չի կարող տոկալ:
Ժամանակն անցյալ և ժամանակն ապագա
Շատ քիչ գիտակցություն են թույլ տալիս:
Լինել գիտակից` չի նշանակում լինել ժամանակի մեջ, Բայց միայն
ժամանակի մեջ կարող է հիշվել վարդաստանի պահը,
Կանաչազարդ տաղավարի պահը, երբ արձրևն է ծեծում, Քամոտ
եկեղեցու պահը, երբ ծուխն է իջնում - Կապված անցյալի և
ապագայի հետ:
Միայն ժամանակի միջոցով է նվաճվում ժամանակը:
III
Սա մի վայր է անտարբերության
Ժամանակ առաջ և ժամանակ
հետո` Աղոտ լույսի մեջ. ոչ ցերեկ է
Որ կերպ է ստեղծում լուսե անշարժությամբ
Ստվերը դարձնելով անցողիկ պերճանք
Մշտականություն ենթադրող հույլ
հերթափոխով, Ոչ էլ հոգին մաքրագործող գիշեր,
Որ զրկանքով դատարկում է զգայականը,
Ախտահանում զգացմունքը վաղանցիկից:
Ոչ առատություն, ոչ դատարկություն: Միայն
մի կայծ Լարված ու ժամանակազերծ դեմքերի վրա
Մտացրությամբ մտացրված մտացրությունից
Մտապատկերներով լեցուն և իմաստազուրկ Ճոռոմ
անզգայություն առանց մտասևեռման. Մարդիկ և
թղթի կտորներ` սառը պտտահողմի մեջ Որ փչում է
ժամանակից առաջ և հետո,
Հասնում մինչև տկար թոքերն ու հետ
դառնում Ժամանակ առաջ և ժամանակ հետո:
Անառողջ հոգիների ործկում Խամրող օդում,
թմբիր
Որ քամու հետ ողողում է Լոնդոնի մռայլ բլուրները,
Հեմփսթեդը, Քլարքընվելը, Քեմփդընը, Փութնին,
Հայգեյթը, Փրիմրոզը, Լադգեթը: Այստեղ չկա Այստեղ
չկա մութ, ծլվլացող այս աշխարհում:
Իջիր ավելի ցած, իջիր միայն Դեպի
մշտնջենական մենության աշխարհը,
Աշխարհ ոչ աշխարհ այլ այն ինչ աշխարհ
չէ, Ներքին խավար, բովանդակ
չքավորության Զրկանք ու կարիք,
Զգայական աշխարհի ցամաքում,
Դատարկում երևակայական
աշխարհի, Ոգու աշխարհի
պարապություն.
Սա մի՛ ճանապարհն է, իսկ
մյուսը Նույնն է, ոչ թե շարժման
Այլ շարժումից հրաժարման մեջ, մինչ շարժվում է
աշխարհը Բնական ցանկությամբ, իր խճուղիներով Անցյալ
և ապագա ժամանակի:
IV
Ժամանակն ու զանգը թաղեցին օրը,
Սև ամպն արևին տանում է իր հետ անհոգ:
Կշրջվի՞ դեպի մեզ արևածաղիկը, արդյո՞ք
բաղեղը Կթեքվի դեպի մեզ, կկառչե՞ն արդյոք
Խիղբն ու ընձյուղը.
Ոլորվելով կիջնի՞ այս անգամ
Կարմրածառի սառած մատերի ճյուղը:
Երբ լուսելույս պատասխանած լինի ձկնորս-
արքան, Լույսը կքնի մինչև առավոտ Պտտվող
աշխարհի անշարժ կետի մոտ:
V
Բառերը շարժվում են, երաժշտությունը շարժվում է
Միայն ժամանակի մեջ. բայց այն, ինչ միայն ապրում
է, Կարող է միայն մեռնել: Բառերը, խոսքից հետո,
Լռությանն են հասնում: Միայն ձևի, կաղապարի միջոցով
Բառերն ու երաժշտությունը կարող են հասնել
Անշարժությանը, ասես չինական սափորն է անշարժ
պտտվում, Հավերժորեն պտտվում իր անշարժության մեջ:
Ոչ ջութակի անշարժությունը, երբ դեռ լսվում է
հնչյունը, Ոչ միայն դա, այլև գոյակցությունը, Կամ,
ասենք, երբ վերջը նախորդում է սկզբին, Իսկ վերջն ու
սկիզբը միշտ առկա էին Սկզբից առաջ և վերջից հետո:
Այժմ ամեն ինչ միշտ հիմա է: Բառերը ձգվում
են, Ճաքում, երբեմն կոտրվում ծանրության
տակ, Լարվածությունից գայթում, սահում,
մեռնում, Քայքայվում անճշտությունից,
չեն մնում տեղում, Չեն մնում հանգիստ: Ձայները
ճչացող,
Այպանող, ծաղրող, կամ պարզապես դատարկաբանող
Թափվում են նրանց վրա: Բառն անապատում
Առավելապես հալածվում է ձայներից փորձության.
Թաղման պարի ողբացող ստվերը, Բարձրաձայն
կականն անսփոփ խիմեռի:
Պատկերի մանրամասը շարժում է,
Ինչպես պատկերը տասն
աստիճանների: Ցանկությունն ինքը
շարժում է, Բայց ոչ ինքնին ցանկալի.
Սերն ինքնին անշարժություն է, Միայն
շարժման պատճառ ու հետևանք,
Անժամանակյա և ցանկազուրկ,
Բացառությամբ ժամանակի ոլորտում,
Բռնված սահմանափակման ձևով
Անգոյության ևգոյության միջև:
Հանկարծակի՝ արևաշողի մեջ,
Նույնիսկ երբ փոշին է շարժվում,
Տերևների միջից հառնում է
Երեխաների թաքուն ծիծաղը Այժմ,
այստեղ և միշտ - Զավեշտական տխուր
ժամանակը Տարածվում է առաջ և
հետո:
թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյան
կարդալ Չորս Կվարտետ-ից
մաս 2 - Իսթ Քոուքըր
մաս 3 - Դրայ Սալվեյջիս
մաս 4 - Լիթլ Գիդինգ
կարդալ Չորս Կվարտետ-ից
մաս 2 - Իսթ Քոուքըր
մաս 3 - Դրայ Սալվեյջիս
մաս 4 - Լիթլ Գիդինգ