մատիտով ընդգծված տողեր <<Երկու արքաներն ու
երկու լաբիրինթոսները>> գրքից
*
Ծավալուն գրքեր գրել, հինգ հարյուր էջում ձգձգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամնակահատվածում, աշխատատար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլինի պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն, ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ:
*
Այդ գնոստիկներից մեկը պնդում է, որ տեսանելի տիեզերքը ցնորք է կամ (ավելի ճիշտ) սոփեստություն: Հայելիներն ու հայրությունը նողկալի են ( mirrors and fatherhood are hateful), քանի որ բազմապատում և տարածում են այդ տիեզերքը:
*
ex ungue leonem (ելնելով ճիրաններից՝ վերստեղծել առյուծին)
*
Այս բացարձակ մոնիզմը կամ իդեալիզմը արժեզրկում է գիտությունը: Մի դեպքի բացարությունը (կամ սահմանումը) նշանակում է կապել այլ դեպքերի հետ. Tlon-ում այդ կապը սուբյեկտի հաջորդ վիճակն է և չի կարող ազդել կամ լուսաբանել նախորդ դրությունը: Յուրաքանչուր մտային վիճակ անտրոհելի է, այդ վիճակն անվանել, id est (այսինքն) դասակարգել, նշանակում է՝ կեղծել:
*
Russel-ը <<The Analysis of mind>>-ում (<<Բանականության վերլուծություն>>, 1921, էջ 159) ենթադրում է, որ մոլորակը ստեղծվել է մի քանի րոպե առաջ և ունի այնպիսի բնակիչներ, որոնք <<հիշում են>> պատրանքային մի անցյալ:
*
Միայն Աստծո գործունեության հետ համեմատելի այդ լռակյաց գործունեությունը տեղիք է տալիս ամեն տեսակի ենթադրությունների: Դրանցից մեկը, դիվային մի ենթադրություն, ասում է, թե իբր Ընկերությունը դարեր առաջ դադարել է գոյություն ունենալուց, և որ մեր կյանքի սրբազան ազատությունը միայն ժառանգական է, ավանդական, մի այլ ենթադրություն է գործում, որ Ընկերությունը հավերժական է և ուսուցանում է, թե այն գոյատևելու է մինչև վերջին գիշերը, երբ վերջին Աստվածը կոչնչացնի մարդկանց: Մեկ ուրիշն ասում է, թե Ընկերությունը ամենակարողն է, բայց ազդում է փոքր բաների՝ թռչնականչի, ժանգոտության ու փոշու երանգների, արշալույսի երազների վրա: Մեկ ուրիշը դիմակավոր աղանդապետերի շուրթերով պնդում է, թե Ընկերութունը գոյություն չի ունեցել և չի էլ ունենալու: Ոչ պակաս նենգավոր մի ենթադրություն կա, որ պնդում է, թե զարհուրելի կազմակերպության իրողությունը հաստատելը կամ ժխտելը միևնունն է, քանի որ Բաբելոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բախտի անսահման մի խաղ:
*
Եթե մեծարումները, իմաստությունը և երջանկությունն ինձ համար չեն, թող ուրիշինը լինեն: Թող երկինքը գոյություն ունենա, ոչինչ որ իմ տեղը դժոխքը լինի: Թող ես անարգվեմ ու ոչնչացվեմ, սակայն գոնե մի պահ, ինչ-որ մեկի մեջ, թող արդարանա Քո հսկայական Գրադարանը:
*
Գրեցի անվերջանալի: Այդ ածականը առ հոռետեսություն սիրատածում չէ, պնդում եմ, որ անտրամաբանական չէ մտածել, թե աշխարհն անվերջանալի է: Այն վերջանալի համարողներն ասում են, որ հեռավոր վայրերում միջանցքները, աստիճաններն ու վեցանկյունները անհայտ պատճառներով կարող են չլինել, դա սահմանափակ է: Այն անսահման պատկերացնողները մոռանում են, որ սահմանափակ է հնարավոր գրքերի քանակը: Ես համարձակվում եմ առաջարկել հին խնդրի լուծման հետևյալ տարբերակը՝ Գրադարանն անսահմանափակ է և պարբերական: Եթե հավերժական թափառականը անցնի գրադարանով և գնա որևէ ուղղությամբ, դարերի ընթացքում կփաստի, որ միևնույն հատորները կրկնվում են նույն անկարգությամբ (որն իհարկե կրկնություն լինելով ի վերջո կանգ կդառնա՝ Կա՛նգ): Այդ նուրբ հույսը զարդարում է իմ մենությունը:
*
Այս խորհուրդն եմ տալիս՝ դաժան գործ ձեռնարկողը պետք է այն կատարված երևակայի, պետք է ինքն իրեն պարտադրի անցյալի պես անդառնալի մի ապագա:
*
Այո, մենք միշտ հետաձգում ենք հետաձգելին, գուցե հոգու խորքում բոլորս էլ գիտենք, որ մենք անմահ ենք, և որ վաղ թե ուշ յորաքանչյուր մարդ անելու և իմանալու է ամեն ինչ:
*
Մտածել՝ նշանակում է տարբերությունները մոռանալ, ընդհանրացնել, վերացարկել:
*
Տունը մեծ չէ, մտածեց, խավարը, համաչափությունը, հայելիները, տարիները, անծանոթությունը, մենությունն են մեծացնում այն:
*
Ցածրագույն կարգը բարձրագույնի հայելին է, երկրի ձևերն համապատասխանում են երկնքի ձևերին, մաշկի խալերը անբիծ աստղախմբերի քարտեզն են: Հուդան ինչ-որ ձևով արտացոլում է Հիսուսին:
*
Հուդան Դժոխք որոնեց, քանզի Տիրոջ երջանկությունը բավարարում էր նրան: Խորհեց, որ երջանկությունը բարության պես աստվածային հատկանիշ է, և որ մարդ չի կարող դրան տիրանալ:
*
Չեմ կարծում, թե երբևէ հավատացել եմ Անմահների քաղաքի գոյությունը, գիտեմ, որ այդ ժամանակ ինձ որոնման աշխատանքներն էին գոհացնում:
*
Ուզո՞ւմ ես տեսնել այն, ինչ չեն տեսել մարդկային աչքերը: Լուսնի՛ն նայիր: Ուզո՞ւմ ես լսել, ինչ չեն լսել ականջները: Թռչնի՛ կանչը լսիր: Ուզո՞ւմ ես շոշափել այն, ինչ չեն շոշափել ձեռքերը: Հո՛ղը շոշափիր: Ճշմարիտ եմ ասում, Աստված աշխարհը դեռ չի ստեղծել:
*
...պատերազմը կանանց պես փորձում է մարդու տղամարդկությունը, և ոչ ոք չգիտե ճակատամարտ մտնելուց առաջ իր ով լինելը:
*
Կրոնի համար մեռնել ավելի հեշտ է, քան այն կատարելապես ապրելը:
*
Տարիներ առաջ հասկացել էի, որ աշխարհում չկա մի բան, որն իր մեջ չպարունակի Դժոխքի սերմը. մի դեմք, մի բառ, մի կողմնացույց, ծխախոտների մի գովազդ՝ եթե չմոռացվեն, կարող են գժվեցնել մարդուն:
*
Կարևորն այն է, որ բռնությունը տիրի և ոչ թե քրիստոնեական երկչոտ ծառայակամությունը: Եթե հաղթանակը, անարդարությունն ու երջանկությունը Գերմանիայի համար չեն, թող ուրիշ ազգերի համար լինեն: Նույնիսկ, եթե մեր տեղը դժոխքը լինի, թո՛ղ երկինքը գոյություն ունենա:
*
Դեմքս եմ դնում հայելու մեջ, իմանալու համար, թե ով եմ ես, թե ինչպես կպահեմ ինձ մի քանի ժամ հետո, երբ դեմառդեմ կանգնեմ վախճանի առջև: Մարմինս կարող է վախենալ, ես՝ երբեք:
*
Իդեալական տեսության համար <<ապրել>> և <<երազել>> բառերը հոմանիշներ են. հազարավոր կերպարանքներս մեկը կդառնան: Ուրիշներին կթվա, որ ես գժվել եմ, իսկ ես էլ Զահերի մասին կերազեմ: Երբ օր ու գիշեր աշխարհի բոլոր մարդիկ Զահերի մասին մտածեն, արդյոք ո՞րը երազ կլինի և ո՞րը իրականություն, երկի՞րը, թե Զահերը:
*
Գուցե հավերժական են գրականության հարուցած հույզերը, բայց անհարաժեշտ է, որ թեկուզ տևականորեն փոքր-ինչ փոփոխվեն միջոցները, որպիսզի չկորցնեն իրենց ազդեցությունը: Այն չափով, որքանով հասու է լինում ընթերցողը, դրանք մաշվում են: Ահա թե ինչու վտանգավոր է խոսել, որ գոյություն ունեն դասկան երկեր և որ դրանք դասկան են մնալու հավիտյան:
*
Երաժշտությունը, երջանկության պահերը, դիցաբանությունը, դեմքի արտահայտությունների փոփոխությունը ժամանակի ազդեցության տակ, որոշ մայրամուտներ և վայրեր, ուզում են մի բան հաղորդել, կամ արդեն հաղորդել են, որ մենք չպետք է կորցնենք, կամ մի բան հաղորդելու են, և գուցե գեղագիտականը այս տեղի չունեցող հայտնության վերահասությունն է:
*
Գուցե տիեզերքի պատմությունը մի քանի փոխաբերությունների պատմություն է:
*
Գուցե տիեզերքի պատմությւոնը մի քանի փոխաբերությունների տարբեր հնչերանգով արտասանված պատմությունն է:
*
Գրականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղեկավարվող երազ: