մարգրեթ Էթվուդ / margret atwood

մատիտով ընդգծված տողեր <<էլիըս գրեյս>> վեպից


*
Համոզված եմ, որ կարի մեքենաները պակաս չեն թեթևացնում մարդկային տառապանքը, քան հազարավոր հոգեբուժարանները:

*
Երբ մի բարետես աղջնակ է դռնից ներս մտնում, ողջամտությունը անմիջապես դուրս է գալիս պատուհանից:

*
Ամենաանտանելի հիմարները դրանք կարդացած հիմարմներն են:

*
Ախր չի կարելը ժամանակը թվարկել անընդհատ նույն իրադարձությունից հետո. ձանձրանում ես, ժամանակը ավելի ու ավելի է երկարում, համբերությունն արդեն հատում է:

*
Ձեր նկարները մի տպագրեք ամսագրերում կամ թերթերում, որովհետև երբեք չես իմանա, թե ինչ նպատակներով մարդիկ դրանք կօգտագործեն...

*
Ասում են մի աքաղաղը հավանոցում հավերի ուրախության համար է: Կարծում եմ, որ մեկը շատ է:

*
Եթե աստվածային շնորհին հնարավոր չէ հասնել աղոթքով կամ  ցանկացած այլ միջոցով, ու անգամ հնարավոր չէ իմանալ հասել ես դրան, թե ոչ, էդ դեպքում կարելի է մոռանալ այդ ամենի մասին ու հանգիստ անցնել առօրյա գործերին, որովհետև քո մահն ու փրկությունը քեզնից կախված չէ: Անիմաստ է լացել թափված կաթի պատճառով, եթե անգամ չգիտես՝ թափել ես այն, թե ոչ, և եթե այդ մասին միայն Աստված գիտի, ուրեմն թող հենց ինքն էլ հավաքի իր հետևից, իմ ի՞նչ գործն է:

*
Եթե կինը արդեն պառկել է մեջքի վրա, ապա նա ինչպես կրիա դժվար թե կարողանա ուղղվել ու ասուհետ նա  առանց տարբերության պատկանում է բոլոր տղամարդկանց:

*
Դեպի մահ ճանապարհը շատ ավելի դատարկ ու երկար է, քան թվում է: Անգամ եթե այն պարանով կախած է կառափնարանից: Դա մի մութ ճանապարհ է, որին լուսինը երբեք չի լուսավորում:

*
Խաբեբաներ ու սրիկաներ ամեն տեղ էլ կան, նրանք ուղղակի տարբեր լեզուներով են արդարանում: Այնտեղ նույնպես բառերն են խոսում դեմոկրատիայի մասին, ինչպես և այստեղ քննարկում են սոցիալական հավասրության ու իշխանության նվիրվածության մասին հարցեր, իսկ աղքատը ամեն տեղ էլ նույն աղքատն է:

*
Անհավատ եկեղեցականը լավ պահվածքով ու հաճելի ձայնով ավելի շատ մարդկանց հավատքի կբերի, քան փափկամարմին հիմարը ձանձարի մարմնակազմվածքով, ինչքան էլ որ իրեն սուրբ երևակայի:

*
Բժիշկները ասես ագռավներ լինեն. երբ տեսնում ես երկու-երեք բժիշկ հավաքվել են մի տեղ նշանակում է մահն արդեն մոտ է: Ագռավները որոշում են, թե մարմնի որ մասն են պոկելու ու թռցնելու, ճիշտ այդպես էլ բժիշկներն են վարվում:

*
Գիտակցությունը նման է մի տան. մտքերը, որոնք տան տերերն են այլևս ցանկություն չունեն ի ցույց դրվելու, որովհետև տհաճ հիշողություններ են առաջացնում, դրանց պետք է աչքից հեռու պահել՝ նկուղում կամ ձեղնահարկում: Այնպես որ մոռացության դեպքում, ինչպես հին կահույքը պահելու ժամանակ, ամենը միայն կամքի ուժի հարց է դառնում:

*
Բանտը նրա համար է, որ ոչ միայն փակի տակ պահեն բանտարկյալներին, այլ նաև մնացածին ներս չթողնեն:

*
Մարմնավաճառի գինը ընկնում է ոչ թե երբ նա տգեղ է կամ ծեր, այլ երբ նա վատ դերասանուհի է:

*
Երբ հրաժեշտ ես տալիս ինչ-որ ծանոթ բանի, թեկուզ դա տհաճ մի բան է, և չգիտես ինչ է սպասվում քեզ առջևում, դա միշտ վախ է առաջացնում, ու երևի հենց դրա համար մարդիկ վախենում են մահանալ:

*
Ծառ կյանքի և Ծառ իմացության, բայց ինձ թվում է, որ Դրախտում պետք է որ միայն մի ծառ լինի, իսկ Պտուղը կյանքի ու Պտուղը բարու և չարի-դրանք նույն բաներն են: Եթե ուտես այն կմեռնես, եթե չուտես նույնպես կմեռնես: Բայց եթե այնուամենայնիվ ուտես, ապա մինչ քո ժամը գալը այլևս այդքան հիմար տեսք չես ունենա: