![]() |
Առնո Գայգերն իր հոր՝ Ավգուստ Գայգերի հետ |
մատիտով ընդգծված տողեր
Առնո Գայգերի
Ծեր թագավորը իր աքսորավայրում վեպից
*
-Կյանքն առանց խնդիրների նույնպես հեշտ չէ:
*
Ինչպե՞ս ես, պա՛պ:
Պետք է ասեմ, որ լավ եմ: Ամեն դեպքում՝ չակերտների մեջ, քանի որ ի վիճակի չեմ այդ մասին դատելու:
Ի՞նչ ես մտածում ժամանակի անցողիկության մասին:
Ժամանակի անցողիկությա՞ն: Ինձ համար միևնույնն է՝ արագ է այն անցնում, թե դանդաղ: Ես այդ հարցում պանաջկոտ չեմ:
*
Ալցհայմերն անպիսի հիվանդություն է, որ, ինչպես յուրաքանչյուր նշանակալի բան, ավելի շատ խոսում է ուրիշ բաների, քան թե ինքն իր մասին: Այս հիվանդությունը խոշորացույցի նման հստակ արտացոլում է մարդկային հատկություննրը և հասարակության վիճակը: Բլորիս համար աշխարհը խառնաշփոթ է, և եթե սթափ դատենք, առողջի և հիվանդի միջև տարբերությունը ամենից առաջ այն ունակության մեջ է, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է ընդունակ այդ խառնաշփոթը առերևույթ թաքցնելու՝ այն դեպքում, երբ ներսում քաոսն է մոլեգնում:
*
Որոշ չափով մարդու մոտ նույնպես մտքի կարգուկանոնն ընդամենը բանականության պատրանք է:
*
Փորձը սպիներից հյուսվածք է գործում:
*
Տարիքը որպես կյանքի վերջին փուլ մշակույթի մի կերպ է, որն անընդհատ փոխվում է, և պետք է շարունակ նորից ընտելանալ դրան: Եվ եթե հանգամանքներն անպես են դասավորվել, որ հայրն իր երեխաներին այլևս ոչինչ չի կարող սովորեցնել, ապա գոնե սովորեցնում է, թե ինչ է նշանակում ծեր ու հիվանդ լինել: Դա նույնպես նշանակում է հայրություն անել և երեխա լինել լավ նախապայմանով: Քանի որ մահվանից կարելի է վրեժ լուծել միայն ողջ մնալով:
*
Մարդու օրերը խոտերի են նման:
Եվ մեկընդմեջ էլ մի քանի խլածաղիկ:
*
Ասում են՝ ամեն պատմություն մահվան գլխավոր փորձ է, քանի որ ամեն պատմություն պետք է իր ավարտին հասնի: Միաժամանակ պետմելը, անհետացման դեմ պայքարելով, հետ է բերում արդեն կորած դեպքերն ու դեմքերը:
*
Երջանկությունը, մահվանը շատ մոտ լինելով առանձնահատուկ խտություն է ձեռք բերում: Ինչը չէինք սպասել:
Ինչպես գեներալ դը Գոլը, ով այն հարցին, թե ինչպես կուզենար մահանալ, պատասանում է.
-Ապելով:
*
Մահն այն պատճառներից մեկն է, որի շնորհիվ կյանքն ինձ համար այդքան գրավիչ է: Այն օգնում է, որ աշխարհն ավելի պարզ տեսնեմ:
Իհարկե ես չեմ ողջունում նրան, այն ինձ համար խանգարող հանգամանք է, և շատ ափսոս է այն ամբողջ գեղցկությունը, որը կործանվում է մահվան պատճառով: Բայց քանի որ գործնականում հնարավոր չէ շրջանցել մահին, ապա նրա վրա զայրանալը նման է լուսնահաչին՝ նակտի առնելով ակամա մեզ տրվող կյանքը:
թարգմանույթունը՝ Գայանե Գինոյանի
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Զանգակ հրատարակչություն Երևան 2013թ. |
Комментариев нет:
Отправить комментарий