մարիամ կարապետյան / mariam karapetyan






















Եվ ես
ներկայության եզրին
հասկանալով բառերը խախտեցի...

Ապրելու սովորությունն էր
ճանապարհի կեսին
ու վերջում մնացող լռությունը...



Գարուն

Խաղաղություն
ոտնաձայների ճանապարհին:
Մի ձայն՝
լռության մանրակետ:
Կաթիլի չափով պակասած մի 
աչք:
Մեն-մի հատիկ շարժում
պարի:
Մի խաղաղվող սպասում՝
երբ են վերջանալու բառերը...



Ոտնլվա

Հայրս ու մայրս
ոտքերը դրին նույն կարմիր տաշտի մեջ,
ոտքերին նույն ջուրը լցրեցին,
ոտքերը դրին իրար ոտքերի վրա,
հայրս ասաց՝
իմ ոտքերը թող վառվեն,
քոնը չվառվեն,
ու երբ ես ասեցի,
որ դա գեղեցիկ է,
մայրս ասաց.
որ իրենք միշտ այդպես են անում:



Ֆելլինի 

Նա երկար պատմում էր,
թե ինչպես չէին լսում հրեշտակներին,
այնքան երկար,
որ խլանում էիր...



 ***

Նորից մի ժամ է,
երբ նայում ես սեփական մազերի արանքից...

Հետո ես էլ կկախեմ գլուխս ջրերի վրա և ուռենի կդառնամ:
Ես սիրում եմ, երբ գլուխը կորցնելուց հետո
գտնում են սեփական ուսերին ու կախում են
գլուխը,
ու գլխից երկար տերևներ են աճում...



***
Այստեղ են 
և ալիքների նման
գնում-գալիս են
տխրողները,
որ քո կողքին են,
երեկոն՝
ապակիների չափ լայն...
Դրանք քո մասին են...



***

Պտույտ՝ մինչև ուշացող մի ոտք,
և քո լողացող ու հրող խարիսխները...

Լայն պաստառներ՝
խաղաղ օրերի համար...



***

Հետո մենք
փիլիսոփայեցինք
բնից թռչելու մասին...

Քամիների արանքի տողը...



***

Այդ ես եմ կանչել քեզ
իմ հին բառերը ասելու համար...

Անունների տունս...



*** 

Քնքշանքի բոլոր երանգներով
բարդված պահ-Շիվա...

Այդպես ճոճվում են
միայն մարդիկ...



Կարոտ

Սենյակային բոլոր ալիքներն
օրորոցի...
Երևակվող իմաստները
դանդաղ օրերի,
որ թռել-եկել են...
Իրերի կարգավորումը մինչև 
ճանարելի վայրեր...

Եվ որտե՞ղ է տան մեջ
ճանապարհը...

պաստառներ խաղաղ օրերի համար գրիքից



Комментариев нет: