յուլյա ֆրանկ / julia franck

յուլյա ֆրանկ

միջօրեի տիկինը


















2007թ.-ին լույս տեսավ գերմանացի ժամանակակից գրող Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը» վեպը, որը արդեն հասանելի է հայ ընթերցողներին Գայանե Գինոյանի թարգմանությամբ (Անտարես հրատարակչություն, 2014թ.):

«Ոչ մի չարություն. անցել ես շեմը, ուրեմն ամեն ինչ կարգին է: Սա արդեն ուրիշ աշխարհ է, և դու խոսելու իրավունք չունես» Ֆրանց Կաֆկայի օրագրից այս հատվածը վեպի բնաբանն է, որը կարծես նախօրոք լարում է զգայարաններդ՝ ակնարկվող նուրբ սահմանը շոշափելու համար: Ո՞րն է դա կամ արդյո՞ք այսօր կարելի նման հարցադրում անել, հարցադրում, որը կարծես մի նախապայման է ենթադրում՝ գործողությունները բաժանել երկու հակամարտող բևեռների՝ մինչև թույլատրելին և դրանից հետոն: Հեղինակը հմտորեն խուսափում է նման որոշակիացումներից (կարծում եմ՝ հակառակ դեպքում վեպը բարոյախրատական տարրեր կպարունակեր), թույլ տալով որպիսի միայն հետևանքները խոսեն գործողության մասին: 

Պահ, երբ չկա ոչ մի հենման կետ, դատարկության մի տեսակ, որը մարդկանց մղում է արարքների և ստիպում տառապել դրանց անդարձելի արդյունքներից: Վեպի մետաֆիզիկան նկարագրելու համար կուզեի մեջ բերել Հելենայի և Վերթհայմերի երկխոսությունից մի հատված. «Նա խոսում է լաց լինելուց, կարծես սիրելի Աստված մահացել է: Բայց եթե Աստծուն հավատար, ապա կխոստովաներ նրա անմահությունը: Կարծես թե դա հավատի կրկնակի մերժում է, նա չի հավատում ոչ սիրելի, ոչ էլ չար կամ մեկ ուրիշ Աստծու: Աստծու մահը աշխարհին լաց պետք է պատճառեր: Աշխարհը պետք է լաց լիներ կամ լաց է լինում, որ ազատվել է դրանից»: Աստծո նման բացակայությունը մարդուն դնում է հսկայական վակումի մեջ, ամբողջովին նոր ինքնագիտակցություն և կարոտ հունական անտիկ ժամանակների նկատմամբ, որին համապատասխանում էր սանձարձակությունն և ազատությունը հաճույքի մեջ, կատարյալ ցոփությունն ու երջանկության պահանջը: Աստված ամայացնում է ամեն ինչ: Մյուս կողմից Կարլի՝ անանձնական սիրո ու հավատարմության կերպարի շուրթերից լսում ենք. «Երջանկությունն առաքինության վարձատրությունը չէ, այլ ինքը առաքինությունը: Մենք չենք ուրախանում, որ ճնշում ենք ցանկասիրությունը, մենք ուրախանում ենք, որ առաքինությամբ ենք կարողանում ճնշել ցանկասիրությունը»: Կարլը մահանում է դժբախտ պատահարից, երբ շտապում է Հելենայի մոտ ամուսնության առաջարկություն անելու: Այպսիով, անանձնական սիրո շեմը դառնում է պատրանքային ու անհաղթահարելի մարդկային գոյության համար:


Mittagsfrau und Nochtenerin
գերմանական փոստային նամականիշ, 1991թ.
Սլավոնական միաֆոլոգիայում Միջօրեի տիկինը (գերմ.՝ Mittagsfrau) կամ դաշտերի ջրահարսը համարվում է հողի և դաշտերի պահապանը: Տարածելով սարսափը արտերի վրա նրանք վանում են օտարներին և չար երեխաներին: Չնայած իրենց սարսափելի կերպարներին նրանք երբեք չեն սպանում մարդկանց, բացառությամբ՝ երբ մարդը անարգում է ավանդույթները և աստվածներին: Ինչպես Հելենան, Մարթան և նրանց մայրն են հրաժարվում իրենց կերպից, որդեգրում կեղծ ինքնություն: Արդյունքում նրանք պարտվում են ժամանակին, «համրանում» և կորցնում միմիանց: Կարծես թե վեպում իրագործվում է սլավոնական այս միֆը:

Վեպը ընգրկում է բավականին լայն ժամանակահատված, երկու դարակազմիկ իրադարձություններ՝ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները: Բայց կառույցը յուրօրնակ է ու ինչ-որ տեղ նաև էքսպերիմենտալ: Մի վեպ, որի սկիզբը ավարտի շարունկությունն է: Կարծես թե ըներցանության վերջում վեպը կրկին ինքն իրեն է մատնացույց անում, հրավիրելով ընդգրկվելու մի անավարտ շրջանի մեջ՝ ապացուցելով, որ մանրուքներից դուրս պատմությունը կրկնվելու, ինքն իրեն ծնելու հատկություն ունի:


*

-Թույնը քաղցր է, հրեշտակ՛ս: Մի՛ նայիր ինձ անիծվածի նման: Ես մեռնում եմ և ի՞նչ:
Չէ՞ որ մահից առաջ, այնուամենայնիվ, թույլատրել են մի փոքր ապրել...

*
-Իսկ ի՞նչ կարծիքի եք մշակույթի և գիտության աղբի մասին: Ասացեք, մեր բոլոր ջանքերը չե՞ք համարում անպետք հավակնություն: Ակումբը, որտեղ ամեն մեկը նախագահ կարող է լինել, մի՞թե ամենամեծ հաջողությունը չունի: Մի՞թե դադաիզմն արվեստի համար թղթի զամբյուղ չէ:

*
Բնականությունը կարող է հաղթահարել կրքին՝ ինքը դառնալով կիրք:

*
Մենք բոլորս ամբոխի մաս ենք, էության և ներկայության միչև սահմանները փշրվում են: Կեցությունը և նրա պատրանքը մերձենում են իրար: Մարդիկ քաղցած են, չնկատեցիր, նրանք ծարավ են այն աշխարհին, որն իրենք են ստեղծում:

*
-Հույզը առարկայից բաժանել: Դա միայն հօգուտ առարկայի կլինի: Քանի որ հույզն առանց պատճառի և առարկայի, որից կախված է հնարավոր չէ պատկերացնել:

*
...Աստծուն բացի մարդու հիշողությունից և հուսահատությունից ուրիշ ոչինչ պետք չէր:


անտարես 2014թ.

Комментариев нет: