ջիմ մորիսըն / jim morrison






















ՈՂԲ

Ողբացեք իմ առնանդամի համար
Վիրավոր ու խաչված
Ճանաչելով ձեռք բերելու
Հոգելից իմաստություն
Բացելու պատերն առեղծվածի
Մահ ձեռք բերելու՝ առավոտյան շոուն դիտելիս
Հեռուստատեսային մահ որ կլլում է երեխային
Կրկեսային առեղծված որն ստիպում է ինձ գրել
Ապրանքատար գնացք

Իմ առնանդամի մահը կյանք է պարգևում
Ներեք խեղճ ծերունիներին ովքեր
Մեզ ներս թողեցին
Աստված ու մանկական աղոթք
Սովորեցրեցին մեզ
Գիշերվա կեսին

Կիթառահար
Հնօրյա իմաստուն այծամարդ
Տաղեր երգեք իմ առնանդամին
Պնդացրեք և ուղեկցեք մեզ

Մենք սառած
Կորած բջիջներ ենք
Ես դնում եմ իմ առնանդամը լռության 
զոհասեղանին


ՄԱՀԸ ԲՈԼՈՐԻՍ ՀՐԵՇՏԱԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ

Մահը բոլորիս հրեշտակ է դարձնում
ու պարգևում թևեր
այն տեղում որտեղ ուսեր ունեինք
ագրավի ճանկերի պես
հարթ:


ԳԻՏԵ՞Ք՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ

Գիտե՞ք որ գժերն են մեր բանտերի պետերը
մինչ մենք գլխովի թառել ենք
ձանձրույթի եզրին
որտեղից
ձգվում ու հպվում ենք մահին որը հանգած մոմ է
ու փորձում ենք գտնել այն
ինչը մեզ արդեն գտել է:

թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի

Комментариев нет: