
Թակարդը կողպվեց: Այն վտանգավոր է:
Չկան պատուհաններ, որ տեսնեմ, թե ինչ կա ներսում:
Կար միայն մուտքի դուռ, ու ոչ մի ճահանպարհ փախուստի:
Սիրո եզր- Անգլիա, 40-ականներ, պատերազմ: Չորս հոգու բարդ միջանձնային հարաբերություններ, որ նրանց հասցնում են գրեթե կործանման եզրին: Սեփական արարքների մեջ խճճված երկու կնոջ և երկու տղամարդու պատմություն, որոնցից մեկը անգլիացի բանաստեղծ Դիլըն Թոմաս-ն է:
Հեշտ մի գնա դեպի գիշերն այդ բարի,
Ծերությունը պիտի վառվի օրվա հետ,
Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի
Հեշտ մի գնա դեպի գշերն այդ բարի
Ծերությունը պիտի վառվի օրվա հետ
Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի:
- See more at: http://kinoashkharh.am/2014/12/9468#sthash.5oIj5bqm.dpuf
Վիվը գինեկոլոգիական ու էմոցիոնալ խնդիրներով էքսցենտրիկ մի աղջիկ է, ով հանդիպում է Թոմին, շուտով նրանք ամուսնանում են: Թոմը աղջկա խնդիրների մասին իմանում է միայն մեղրամիսի ժամանակ: Իհարկե Թոմը երջանիկ չէր Վիվի հետ, բայց հենց Վիվը գրասենյակային աշխատող Թոմին դարձեց աշխարհահռչակ բանաստեղծ, նոբելյան մրցանակակիր Թոմաս Էլիոթ: Ծերությունը պիտի վառվի օրվա հետ
Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի:
- See more at: http://kinoashkharh.am/2014/12/9468#sthash.5oIj5bqm.dpuf
Գնանք, ուրեմն, միասին քայլենք,
Մինչ երեկոն սփռվել է երկնքով մեկ,
Ինչպես հիվանդ` եթերացված վիրահատության սեղանին,
Գնանք փողոցներով կիսադատարկ,
Մեղմիկ առանձնավայրերը վայելենք,
Անհանգիստ գիշերներն էժանագին հյուրանոցների
Եվ թեփոտ ռեստորանները`
ոստրեի խեցիներով լի
40-ական թվականների Ամերիկա: Պատերազմական տարիներին ապրող սերունդը խմում է, ծխում, օգտագործում թմրանյութեր, կարդում աբստրակտ բանաստեղծություններ՝ լի մահվան մասին մտքերով: Դեռ այն ժամանակ անհայտ Ուիլյամ Բելրոուզը, Ալեն Գինսբերգը, Ջեկ Կերուակը և Լյուսեն Կարրը միայն հետո կմիավորեն մի ամբողջ մոլորված սերնդի դեմքը <<բիթնիկներ>> անվան տակ:
Մթում երգող
Թռչուններ
-Անձրևոտ լուսաբաց
Ցածր դեղին լուսինը
Ճրագով լուսավորված
Խաղաղ տան վրա
Անձրևի
Համը
-Ինչո՞ւ ծնկել
Ոռնոց-ը Ալեն Գինսբերգի համանուն պոեմի դատավարության պատմությունն է: Լորենս Ֆերինգետին առաջին անգամ հրատարակում է պոեմը, որի բառապաշարի պատճառով դատական գործ է հարուցվում: Մինչդեռ Գինսբերգը անգամ դատավարությանը չի ներկայանում: Ֆիլմի բեկորները հավաքված են Ալենի հարցազրույցից, դատական պրոցեսից ու պոեմի անիմացիոն էկրանավորումից:
Ես տեսա թե ինչպես լավագույն մտքերն իմ
սերնդի կործանվեցին խենթությունից, սովյա՛լ,
փրփրաբերան և մե՛րկ,
Թափառելով լուսաբացին նեգրական փողոցներում ու
վայրենացած թմրադեղի որոնումներից,
Հրեշագլուխ հիպսթերներ ովքեր այրվում են
աստղազարդ մեքենայի հետ երկնային կապի
համար կեսգիշերվա մեխանիզմի մեջ...

Ամերիկա ես քեզ տվել եմ ամեն ինչ ու հիմա ոչինչ եմ:
Ամերիկա երկու դոլար քսանյոթ սենթ հունվարի 17, 1956:
Ես չեմ կարող կախված լինել մտքից:
Ամերիկա ե՞րբ կվերջացնենք մարդկային
պատերազմը:
Գրողի ծոցը գնա քո ատոմային ռումբով:
Ես վատ եմ զգում հանգիստ թող ինձ:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են տարբեր երկրներում ու քաղաքներում՝ Մոսկվա, Փարիզ, Պրագա,
Կոկտեբել:Դարակազմիկ իրադարձությունների ֆոնին զարգանում է մի երիտասարդ կնոջ ու տղամարդու սիրային պատմություն: Հայելիներ-ը ֆիլմ է բանաստեղծուհի Մարիա Ցվետաևայի, նրա ամուսնու ու սիրեկանների բարդ միջանձնային հարաբերությունների մասին, որոշակի ակնարկով բանաստեղծուհու ինքնասպանության իրական պատճառի վերաբերյալ:
Քանի՜-քանիսն են կործանվել այն անդունդում -
Փռված հեռվում...
Կգա մի օր՝ կանհետանամ ես էլ այդպես -
Լուռ ու անտես:
Ամե՜նը, ինչ երգում, փայլում ու պայքարում էր -
Կպաղի՜.
Եվ ձայնն իմ քնքույշ, եւ ծամերիս ոսկին,
Եվ կանաչ ցոլքն իմ աչքերի:
Իսկ կյանքը կընթանա՝ մեր գորշ այս առօրյան -
Հացով իր օրական,
Ամենը կլինի այնպես, ասես,
Չեմ էլ եղել ես:

Միայն մի քանի տասնյակ տարիներ անց Միջը հիշում է իր ցանության մասին, բայց արդեն նա 60 տարեկան է, ապրում է մի համեստ գյուղաքաղաքում իր թոռան՝ Ուկայի հետ: Չնայած իր զբաղվածությունը ու ծանր աշխատանքին Միջը գրանցվում է պոեզիայի դասընթացների, որտեղ սովորում է ամեն մի առարկայի ու երևույթի մեջ տեսնել պոեզիան, ինչը ներշնչում է կնոջը գրել իր կյանքի առաջին և վերջին բանաստեղծությունը:
ծերության հետ, որ համբուրում է իմ ձեռքերը,
ու ոտնահետքերով, որ գալիս են իմ հետևից,
ժամանակն է ցտեսություն ասելու

Փոստատարը մի երիտասարդ տղամարդու պատմություն է, ով նամակներ է առաքում նոբելյան մրցանակակիր, բանաստեղծ Պաբլո Ներուդային: Բանաստեղծը տղային սովորեցնում է խոսել սիրո մասին:
Ես քոնն էի,
դու` իմը:Էլ ինչ...
Մենք ունեցանք հիշողության մեր ճամփան, որտեղով սերն անցավ:

Աշակերտուհի Մեգըն Դեննինգը իր ուսուցչի խրախուսմամբ սկսում է զարգացնել իր հմտությունները պոեզիայում: Վատ սոցիալական պայմանները, փոքր քրոջ հոգեկան հիվանդությունը, հետո մահը, ծնողների բաժանությունը դառնում են Մեգընի բանաստեղծությունների հիմնական թեմաները: Դեպի Ֆլորիդա պոեզիայի մրցույթին մասնակցելու ուղևորությունը երիտասարդ բանաստեղծուհու առջև բացում է կայնքի ողջ դաժանությունը ու սովորեցնում գնահատել ամենակարևորը:
Կապույտ անտոմեքենա
Անցյալը, այն է, ինչն արդեն պատահել է, մի դեղին տերև՝ ընկած մեռած ծառից, ծառերը կտեցին, և մնաց միայն հիողությունը նրանց մասին, ես հիվանդությունն եմ, որ քայքայում է ծառերը, ես ժանգն եմ ու ձգողական ուժը...
Комментариев нет:
Отправить комментарий