ժակ բրել / jacques brel













ԾԵՐԵՐԸ

Ծերեը այլևս չեն խոսում կամ էլ խոսում են երբեմն
                                      լոկ աչքերի ծայրով նեղ
Հարուստ էլ աղքատ նրանք երևակայությունից
                                   զուրկ սրտում երկու հոգու տեղ
Նրանցից մաքրություն է բուրում ուրցն ու
       խորդենին հոտավետ և բառ ու բանը հին
Անգամ Փարիզում նրանք բոլորն ապրում են
         գավառի կյանքով թե խաբել են մահին
Շատ ծիծաղելուց է արդյոք որ կերկերում է նրանց
               ձայնն երբ անցյալից են խոսում
Շատ արտասվելուց է արդյոք որ դեռ կոպերում
             նրանց արցունքներն են մարգարտանում
Եվ թե դողում են փոքր-ինչ երբ պատի արծաթ
               ժամացույցի հնարելն են տեսնում
Որ մռռում է սրահում որ ասում այո որ ասում ոչ
                     որ ասում է ձեզ եմ սպասում

Ծերեն էլ չեն երազում նրանց գրքերը խոր քնի
                   մեջ են դաշնամուրները փակ
Փոքրիկ կատուն էլ մեռավ իսկ կիրակնօրյա
                մուսկաթն էլ չի ծնում երգելու փափագ
Ծերերն էլ չեն շարժվում նրանց շարժումները հյուժ
   կնճռոտ է նրանց աշխարհն հույժ փոքր ու մեռյալ
Անկողնուց պատուհան անկողնուց թիկնաթոռ ապա
         և անկողնուց անկողին դարձյալ
Եվ թե դեռ դուրս են գալիս թևանցուկ ու խիստ
         արդուկված ելնում են որ արևի տակ
Հետևեն թաղմանն ավելի մի ծերի թաղմանն
                    ավելի ծերի գեշացած անտակ
Եվ որ դրա սգի ստվերում մոռանան մի ողջ ժամ
            պատի արծաթ ժամացույցն այդ խոսուն
Որ մռռում է սրահում որ ասում այո որ ասում ոչ
                                 որն հետո նրանց է սպասում

Ծերեը չեն մեռնում նրանք քուն են մտնում մի օր
              և քնում շատ երկար ու անձայն
Նրանք դողդոջ ձեռք-ձեռքի են տալիս վախենում են  
                 կորչելուց և կորչում են սակայն
Եվ մեկն է հեռանում մնում է այնտեղ լինի դա հեզը
                 խիստը կամ չարը թե բարին
Այդ կարևոր չի երկուսից նա ով մնում է այստեղ
                    դժողքում գտնվում կրկին
Դուք նրան կտեսնեք կտեսնեք երբեմն նրան
                  արցունքաթաթախ ու վշտերի մեջ
Կտրած-անցած ներկան ներում հացյելով որ էլ
                շատ հեռու չէ որ իրեն էլ կա վերջ
Ու մի վերջին անգամ ձեր դիմացից կփախչի պատի
                  արծաթ ժամացույցն այն խոսուն
Որ մռռում է սրահում որ ասում այո որ ասում ոչ
                 որ ասում նրանց է սպասում
Որ մռռում է սրահում որ ասում այո որ ասում ոչ
                 որ ասում նրանց է սպասում


ԻԶԱԲԵԼ

Երբ քնում է Իզաբելն էլ բան չի շարժվում
Երբ Իզաբելն ընկնում է գիրկն իր բերկրանքի
Գիտե՞ս գողանում է այդ չարաճճին
Օազիսները Սահարայի
Ոսկեզօծ ձկները չին
Եվ պարտեզներն Ալհամբրայի
Երբ քնում է Իզաբելն էլ բան չի շարժվում 
Երբ Իզաբելն ընկնում է գիրկն իր բերկարնքի
Երազն ու խաղն է գողանում
Վարդ ու ծաղիկների պես-պես
Եվ իր աչքերի մեջ դնում
Չքնաղ է Իզաբելն այդպես

Երբ խնդում է Իզաբելն էլ բան չի շարժվում
Երբ խնդում է Իզաբելն իր բերկրանքի ծովում
Գիտե՞ս որ գողանում է անխիղճն այդ
Քրքիջը վայրի ջրվեժի
Ինչպես քսակ շրջված շվայտ
Հետո Կառք չունեցող արքայի
Երբ խնդում է Իզաբելն էլ բան չի շարժվում
Երվ ինդում է Իզաբելն իր բերկրանքի ծովում
Պատուհաններն է գողանում ժամի
Դրախտի վրա բացվող վես
Որ դրանք սրտի մեջ դնի
Չքնաղ է Իզաբելն այդպես

Երբ երգում է Իզաբելն էլ բան չի շարժվում
Երբ երգում է Իզաբելն իր բերկրանքի ծովում
Գիտե՞ս որ նա ժանյակն է գողանում
Սոխակի որտում նուրբ հյուսած
Եվ համբույրներն այն որոնց չուն
Կախում է հովանոցն իր բաց
Երբ երգում է Իզաբելն էլ բան չի շարժվում
Երբ երգում է Իզաբելն իր բերկրանքի ծովում
Այն մետաքսն ու թավիշն է գողանում
Եվ իր ձայնի մեջ դնում
Որ գիթառն է նվիրում 
Դեռահաս դստերն արքայի
Չքնաղ է Իզաբելն անհուն

թարգմանությունը՝ Սլավիկ Չիլոյանի

Комментариев нет: