գագիկ կիլիկյան / gagik kilikyan


բանաստեղծություններ
եգիպտական սիրավեպ
գրքից



















ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍՏՈՆ ՃԱՅԸ


...երբ խոյահարում ես ծովը,

դողդղում եմ՝ ասես սիրտը ձկան,
և երբ քնեմ,
քնեմ երբևէ,
ծածկիր ինձ քո
անհնազանդ փետուրներով:

ՊԱՐԻ ՀՐԱՎԵՐ
ՕՐ. էՄԻԼԻ ԴԻՔԵՆՍՈՆԻՆ


Կյանքը՝ սեզերում քամոտ շատրվան,
մրջնանոցի միջանցքում խռիվ
երանությունս ունի անկեղծ համ,
կտա՞ս ինձ, քամի,
թափանցիկ թևեր.
Մրջյուն-Թագուհուն պարի հրավեր,
պարը՝ եթերում քամոտ շատրվան,
չափ էր տալիս մի
զնգուն վախճան:

***

Ընկղմիր ձայնդ ստվերում ջրի.
այդպես ընտրում է գույնը աչքերի
նա, ով ինքն իրեն ընդառաջում է
ծնվել վերստին:

***

Եվ ջուրը ջուրն է՝ աշխարհ պղպջուն.
դու դելֆիններին արնակից ես, քո՛ւյր,
նախանշվում է վտառների չուն.
մայրցամաքային կյանքից հոգնել եմ...

***

Ձկնորսությունը երկմիտ ձեռնարկ է,-
թպրտան ձկների
կողովում.
ես...

***

...նվաղուն ձկնալող երակներիս
ջրանցքով,
որ թախիծ է ծնում ու
ճերմակող արյուն...
...ու կյանքից էլ շատ
ապրել եմ ուզում:

***

Այրվող հացենիների հոկտեմբերը
հոգեվարք է հրաշագեղ.
ամեն ընկնող տերևին
անունս է գրված...




Комментариев нет: