© Rollie McKenna |
ՄԵՌՆԵԼ ՈՒԶԵԼՈՎ
Քանզի հարցնում ես օրերի մասին, որ չեմ կարող հիշել:
Ես քայլում եմ զգեստներիս մեջ՝ այդ աննկատ նավարկությամբ:
Հետո գրեթե անանուն կիրքն է վերադառնում:
Անգամ այդժամ ես ոչինչ չունեմ կյանքի դեմ:
Ասեցիր, որ լավ եմ ճանաչում տերևները խոտի,
կահույքը, որ տեղավորել ես արևի տակ:
Բայց ինքնասպանությունը մի յուրահատուկ լեզու ունի:
Նման վարպետներին, որ ուզում են իմանալ՝ որ գործիքներով:
Բայց երբեք չեն հարցնում՝ ինչու կառուցել:
Երկու անգամ պարզապես խոստովանել եմ ինքս ինձ,
տիրել եմ թշնամուն, կերել եմ թշնամուն,
հանձն առել իր նենգությունը, իր հմայքը:
Այս կերպ, ծանր ու մտախոհ,
ավելի տաք, քան յուղը կամ ջուրը,
դադարել եմ, մինչ լորձը ծորում էր բերանի ճեղքից:
Փոքր ինչ անգամ չեմ մտածել մարմնիս մասին:
Անգամ եղջերաթաղանթն ու մնացած մեզը դատարկվեց:
Ինքնասպանությունը արդեն իսկ դավաճանել է մարմինը:
Մեռելածիններ… միշտ չէ, որ մեռնում են,
անգամ կույր, բայց չեն կարող մոռանալ թմբիրն այնքան քաղցր,
որին անգամ երեխաները կուզեյին նայել ու ժպտալ:
Խցկե՛լ ամբողջ կայնքը լեզվիդ տակ,
այդժամ ամենն ինքնին դառնում է կիրք:
Մահը ցավոտ Ոսկոր է, կապտուկ՝ կասեիր,
ու նա դեռ սպասում է ինձ տարեց տարի,
որ ծածկի հին վերքը անչափ նրբանկատորեն,
դատարկի շունչս իր անպետք բանտից:
Որքան էլ հավասարակշռված՝ ինքնասպանություններ երբեմն պատահում են,
կատաղելով մրգի մեջ, կախ հանած լուսնի,
թողնելով հացը, որ շփոթեցին համբյուրի հետ,
թողնելով էջը գրքի անփութորեն բաց,
ինչ-որ բան չասվեց, լսափողը՝ կողքն ընկած,
ու սերը, ինչ էլ որ էր՝ մի ինֆեկցիա:

ՕՍՎԵՆՑԻՄԻՑ* ՀԵՏՈ
Սև, ինչպես մանգաղը,
կատաղությունը
իջնում է վրաս:
Ամեն օր
ամեն մի Նազի*
առավոյան 8-ին մի նորածին վերցրեց
ու տապակեց իր թավայի մեջ
նախաճաշի համար:
Իսկ մահը հետևում է անխոհեմ աչքերով
ու կեղտեր հանում եղունգների տակից:
Տղամարդը չարիք է:
Բարձրաձայն եմ ասում:
Տղամարդը մի ծաղիկ է,
որ պետք է այրվի:
Բարձրաձայն եմ ասում:
Տղամարդը
մի թռչուն է լցված տիղմով:
Տղամարդը մի ծաղիկ է,
որ պետք է այրվի:
Բարձրաձայն եմ ասում:
Տղամարդը
մի թռչուն է լցված տիղմով:
Բարձրաձայն եմ ասում:
Իսկ մահը հետևում է անխոհեմ աչքերով
ու քորում հետույքը:
Իր փոքրիկ վարդագույն ոտնաթաթերով,
իր հրաշալի մատներով
տղամարդը ամրոց չէ,
միայն մի տնակ:
Բարձրաձայն եմ ասում:
Թող որ տղամարդը երբեք չբարձրացնի թեյի բաժակը:
Թող որ տղամարդը երբեք գիրք չգրի:
Թող որ տղամարդը երբեք չհագնի իր կոշիկները:
Թող որ տղամարդը երբեք չբարձրացնի հայացքը
դեպի հուլիսյան հանդարտ գիշերը:
Երբեք: Երբեք: Երբեք: Երբեք: Երբեք:
Այս ամենը ես բարձրաձայն եմ ասում:

Տիրոջն աղաչում եմ՝ չլսել:
օսվենցիմ-ֆաշիստական համկենտրոնացման ճամբար, 1939-1945թթ.
նազի- ֆաշիստ
Комментариев нет:
Отправить комментарий