էնն սեքսթըն / anne sexton






















ԱՍՏՂԱՅԻՆ ԳԻՇԵՐ


Այն չի կարող ինձ հետ պահել (կասե՞մ այդ բառը) կրոնի սարսափելի կարիքից: Հետո գիշերով դուրս եմ գալիս նկարելու աստղերը:
Վինսենթ Վան Գոգի իր եղբրոն ուղղված նամակից

Քաղաքը չկա
բացի այնտեղից, ուր մի սևահեր ծառ օրորվում է
ինչպես խեղդված կին տոթ երկնքի մեջ:
Քաղաքը լուռ է: Գիշերն է եռում տասնմեկ աստղերով:
Օ՜հ, աստղային, աստղային գիշեր: Ահա, թե ինչպես եմ
ուզում մեռնել:

Այն շարժվում է: Բոլորը ողջ են:
Անգամ լուսինն է փքվում իր նարնջագույն ձեռնաշղթաների մեջ,
աչքերով ճզմում մանուկներին, ինչպես աստված:
Ծեր ու թափանցիկ օձը կուլ է տալիս աստղերը:
Օ՜հ, աստղային, աստղային գիշեր: Ահա, թե ինչպես եմ
ուզում մեռնել:

այս թափվող ռիթմի մեջ գիշերվա՝
քծնված հսկա հրեշի կողմից, չքվիր
իմ կյանքից առանց դրոշակ,
առանց որովայն,
առանց լաց:

ՋԱՀԵԼ 

Հազար դուռ առաջ,
երբ ես մի միայնակ աղջնակ էի
մի մեծ տան մեջ իր չորս
ավտոտնակներով, ու ամառ էր
որքանով հիշում եմ,
Գիշերով ես պառկում էի խոստամարգի վրա,
մի տակ` ճմրթված երեքնուկ,
խելոք աստղերը քնած իմ շուրջ,
մորս պատուհանից մի դեղին ջերմության
ծխնելույզ էր դուրս ցցվել.
հորս պատուհանը՝ կիսաբաց,
մի աչք, երբ քնածները շարժվում են,
իսկ տախտակները տների
հանդարտ էին ու սպիտակ ինչպես մերղրամոմ,
ու կարծեմ միլիոնավոր տերևներ
լողացին իրենց տարօրինակ կմախքներով
ասես ծղրիդներ ճռճռացրին միասին,
իսկ ես իմ նոր մարմնի մեջ,
որ դեռ այնքան էլ կանացի չէր,
աստղերին տվեցի իմ հարցերը
ու մտածեցի, որ Աստված իրոք կարող էր տեսնել
ջերմությունն ու նկարած լույսը,
արմունկները, ծնկները, երազները, բարի գիշեր:



















ԳԹՈՒԹՅՈՒՆ ԱՌ ԱԳԱՀԸ

ընկերոջս՝ Ռութին, ով համոզեց ինձ պայամանավորվել
կնունքի համար
Մտահոգիչ քո նամակը, որում դու խնդրում ես
ինձ զանգել քահանային ու որում խնդրում ես
կրել Խաչը, որ դրել ես ծրարում.
քո սեփական խաչը,
քո շան բաժին խաչը,
բթից ոչ լայն,
փոքրիկ ու փայտե, առանց փշերի այս վարդը-
Ես աղոթում եմ դրա ստվերին՝
այդ մոխրագույն հետքը,
որ նա նետում է քո նամակին… խորը, խորը:
Ատում եմ իմ մեղքերը ու փորձում հավատալ
Խաչին: Հպվում եմ նրա նուրբ ազդրերին, փոս ընկած ծնոտին,
ամուր պարանոցին, նրա դարչնագույն քնին:
Ճշմարտություն: Կա
մի գեղեցիկ Հիսուս:
Նա սառած է մինչև ոսկորները, ինչպես մի պատառ միս:
Ինչպիսի՜ հուսահատությամբ նա ուզեց սանձել իր ձեռքերը:
Ինչպիսի՜ հուսահատությամբ եմ հպվում նրա ուղղահայաց ու հորիզոնական գծերին:
Բայց չեմ կարող: Կարիքը բավականաչափ հավատք չէ:
Ողջ առավոտվա տևողությամբ
ես կրել եմ
քո խաչը, կտորե թելով փաթաթել կոկորդիս շուրջ:
Այն ստիպում է թպրտալ ինձ ինչպես սրտի զարկը մանկան,
թպրտոցը երկրորդ անգամ, հանդարտորեն ծննդին սպասելիս:
Ռութ, ես փայփայում եմ նամակը, որ գրել ես:
Իմ ընկեր, իմ ընկեր, ես ծնվել եմ
վկայակոչելու գործը մեղքի մեջ ու
խոստովանելու այն: Ահա, թե ինչ են բանաստեղծությունները՝
գթություն
առ ագահը,
դրանք լեզվի հակաճառություն են,
աշխարհի ապուրը, աստղը խաբեբայի:

ՍԵՎ ԱՐՎԵՍՏ


Կինը, որ գրում է, նա այնքան շատ է զգում
այդ էքստազներն ու նախանշանները:
Ասես շրջանները և երեխաները և կղզիները
բավական չեն եղել. ասես սգացողներն ու բանբասանքներն
ու բանջարեղենը երբեք չեն հերիքել:
Նա կարծում է, թե կարող է հագնել աստղերը:
Գրողը իսկապես մի լրտես է:
Սեր իմ, ես եմ այդ աղջիկը:
                
Տղամարդը, որ գրում է, այնքան շատ գիտե,
ի՜նչպիսի կախարդանքներ ու ուրվականներ:
Ասես էրեկցիաները և կոնգրեսները և արդյունքները
հերիք չեն. ասես մեքենաներն ու ռազմանավերն
ու պատերազմները երբեք չեն բավականացրել:
Օգտագործած կահույքից նա ծառեր է սարքում:
Գրողը իսկապես մի սրիկա է:
Սեր իմ, դու ես այդ տղան:

Երբեք չսիրելով ինքներս մեզ,
ատելով անգամ մեր կոշիներն ու գլխարկները մեր,
մենք իրար ենք սիրում թանկագին, թանկագին:
Մեր ձեռքերը` թույլ կապույտ ու նուրբ:
Աչքերը մեր՝ լի սարսափելի խոստավանություններով:
Բայց մենք ամուսնանում ենք,
երեխաները թողնում են զզվանքի մեջ:
Այնքան շատ մթերք կա ու ոչ ոք չի մնացել,
որ մինչև վերջ ուտի ամբողջ արատասովոր առատությունը:

Այգուց


Եկ, սիրելիս,
խորհենք լիլյաների մասին:
Մենք փոքրիկ հավատքներ ունենք:
Մենք այնքան շատ ենք խոսում:
Հրաժարվիր քո բերանից լի բառերով
և եկ ինձ հետ դիտելու,
թե ինչպես են լիլյաները բացվում այսպիսի դաշտում,
ինչպես նավեր աճելով այնտեղ,
դանդաղորեն ուղղելով ծաղկաթերթերը
առանց դայակների կամ ժամացույցների:
Թույլ տուր խորհել տեսարանի մասին.
մի տուն, ուր ճերմակ ամպերը
զարդարում են մթնած սրահները:
Օ՜հ, հրաժարվիր քո լավ բառերից
և քո բառերից վատ: Դուրս թքի՛ր
բառերդ ինչպես քարեր:
Ե՛կ այստեղ: Ե՛կ այստեղ:
Եկ, ըմբոշխնիր իմ հաճելի մրգերը:



















թարգմանությունը՝ արամ մամիկոնյան