մատիտով ընդգծված տողեր Սիլվիա Փլաթի <<Ծաղկաբաժակը>> / "The Bell Jar" վեպից
*
Ինչ-որ խորը տխրություն կա նրանում, երբ տեսնում ես, թե ինչպես երկու մարդ ավելի ու ավելի են սիրահարվում միմիանց, հատկապես, եթե դու այդ ներկայացման միակ ականատեսն ես:
Դա նույնն է, թե նայես Փարիզին վագոնի պատուհանից, մինչ գնացքդ հեռանում է, ու ամեն վարկյանի հետ քաղաքը ավելի ու ավելի փոքր է դառնում, ու դու հասկանում ես, որ այդ դու ես դառնում ավելի ու ավելի փոքր, ու էլ ավելի մենակ՝ միլիոն միլ/ժամ արագությամբ հեռանալով այդտեղի լույսերից, արկածներից ու բերկրանքներից:
*
Ես ատում եմ գունավոր ֆիլմերը: Գունավոր ֆիլմերում ամեն դերակատար յուրաքնաչյուր կադրի ժամանակ իրեն պարտավորված է զգում մի խելացնոր տեսարանը փոխել մյուսով, ինչպես ձի ցցվել մեկ ծաղկավոր վերմակի վրա, մեկ չափազանց կանաչ ծառերի հովհանոցի տակ, մեկ ագռավի չափ կապույտ ծովի, որի ալիքները ցրիվ են գալիս շատ կիլոմետրեր այն կողմ:
Ֆիլմը ամբողջովին թեմայի մեջ չէ:
*
Իր նամակներում Բադին անընդհատ հայտում էր ինձ այն մասին, որ կարդում է մի պոետի, որը նաև բժիշկ է միառժամանակ, ու այն մասին, որ իրեն հաջողվել է հանդիպել մի ռուս արձակագրի, որը նույնպես բժիշկ էր, միթե դա չէր նշանակում, որ ստեղծագործելը ու բժշկությունը կարող են հրաշալիորեն համատեղվել:
*
-Իսկ գիտե՞ս, Էսթեր, թե ինչ է բանաստեղծությունը:
-Չէ: Իսկ ի՞նչ է: - պատասխանեցի ես:
-Մի կույտ աղբ:
Ու այդժամ, մինչ նա ժպտում էր ու փքվում հպարտությունից, ես պատասխանում եմ.
-Իսկ ի՞նչ են դիակները, որոնց հերձում ես՝ մի կուտ աղբ: Ու մարդիկ, որոնց ինչպես քեզ է թվում բուժում ես՝ մի կույտ աղբ: Աղբ ու միայն աղբ: Ինձ թվում է լավ գրված բանաստեղծությունը ավելի երկար է ապրում քան այդպիսի մարդկանց կույտը:
*
Մարդիկ աղբից են, մարդիկ բերնեբերան լցված են աղբով, ու ես չեմ հասկանում՝ ինչու այդ աղբը բուժելը ավելի արժանի զբաղմունք է, քան բանաստեղծություն գրելը, որն ինչ-որ մեկը կարող է հիշել ու անգիր ասել տխրության, հիվանդության ու անքնության ժամերին:
*
Եթե մարդուց ոչինչ չես սպասում, նա հնարավորություն չունի քեզ հիասթափեցնելու:
*
<<Տղամարդը նետն է ուղղված դեպի ապագան, իսկ կինը՝ աղեղը, որից բաց են թողել այդ նետը>>: Նման արտահայտությունները ինձ զզվեցրել են:
*
Եթե միառժամանակ ցանկանում ես երկու միմիանց բացառող բաներ ուրեմն դու նևրոսթենիկ ես, լավ, պարզ է, ուրեմն ես նևրոսթենիկ եմ, որովհետև պատրաստվում եմ ապրել ամբողջ կյանքս...
*
...կանանց ատողները կարողանում են կնոջ մոտ դող առաջացնել: Կանանց ատողները աստվածների պես ես. նրանք անխոցելի են ու լի անհաղթահարելի ուժով: Նրանք իջնում են երկնքից, ապա անհետանում: Նրանց երբեք հնարավոր չէ քեզ մոտ պահել:
*
Երբ ինչ-որ հույն փիլիսոփայի կամ դրա նման մեկին հարցրեցին, թե ինքնասպանության ո՞ր եղանակն եք նախընտրում, նա պատասխանեց, որ կնախընտրեր տաք ջրի մեջ լոգարանում երակները կտրել: Ես մտածեցի, որ դա պետք է որ հեշտ լինի: Պառկել տաք ջրի մեջ՝ հետևելով, թե ինպես մաքուր թափանցիկ ջրի մեջ երկու ալ կարմիր ծաղիկներ են բացվում դաստակիդ վրա դանդաղ ու անցավ խրձերով, մինչ դու՝ հրապուրված այդ կակաչներով, սահում ես մոռացության մակերեսով:
*
Մարդու համար, ով չափազանց շատ է իր մասին խորհում, լավագույն դեղը մյուսներին օգնելն է, որոնք ավելի հեռուն են գանցել, քան նա:
*
Ցավը նրանում է, որ եկեղեցին, անգամ կաթոլիկ, ի վիճակի չէ զբաղեցնել ու խլել քո ամբողջ կյանքը: Կարող ես ինչքան ուզում ես աղոթել ու ծնկի գալ, դու մեկ է ստիպված ես լինելու օրը երեք անգամ հաց ուտել, գնալ աշխատանքի ու ապրել աշխարհում:
*
Հավատում եմ դժոխքին ու անգամ նրան, որ որոշ մարդիկ, այդ թվում և ես, դատապարտված են դժոխքին անգամ կյանքի օրոք, ու դա ուղարկված պատիժն է նրա համար, որ չեն հավատում հետմահու կյանքին, ու որ այն սպասում է իրենց մահից հետո: Ինչպես ասում են՝ ամեն մեկին իր հավատքի չափով է հասնում:
*
-Ի՞նչ է կինը փնտրում կնոջ մեջ, որ չի կարող գտնել տղամարդու մեջ:
Բժիշկ Նոլանը միանգամից չէ, որ պատասխանեց:
-Նրբություն,- վերջապես արտաբերեց նա:
Դա ստիպես բերանս փակել:
*
Ես բարձրանում են գինեկոլոգիական աթոռի վրա ինձ համոզելով. << Ես մագլցում եմ Ազատության Գագաթը, Վախից Ազատվելու Գագաթը, Անհրաժեշտությունից Ազատվելու Գագաթը, որ այլևս ստիպված չեմ լինի ամուսնանալ այնպիսի անբարտավանի հետ, ինչպիսին Բադի Ուիլըրդն է, ինչ է միայն որովհետև քնում եմ նրա հետ... քրիստոնեական խնամքի Հրեշներից Ազատվելու Գագաթը, ուր գնում են այն բոլոր դժբախտները, որոնք ինձ պես պետք է նախորոք ծաղակաբաժակ քաշեին գլխներին, որովհետև միևնույն է մեղքեր գործելու են՝ անգամ առանց իմանալու դրա մասին...
թարգմ.՝ ես
Комментариев нет:
Отправить комментарий