***
Աշունը՝ բանաստեղծի ընկերուհին, չքվեց
վերջին իրիկնամուտի
և հովտի առաջին ձյան միջև:
Խփվեց սեպն առօրյա արձակի:
Նշտարի պես սուր է վերջալույսը,
օրերը՝ ժլատ-ճգնավոր:
Կորավ աստղածաղիկը պարոն Բրայանտի,
կորավ դեզերը Թոմսոնի:
Փակվեց գետաբերանը հոտավետ:
Խաղաղվեց հրմշտոցը առուների:
Բժիշկի վարժ շարժմամբ ֆոսֆորացող մատները
հպվում էին էլֆի կոպերին:
Ինձ չի լիքի երևի միայն սկյուռը,
ես սիրտս կբացեմ նրա առաջ:
Ուղարկիր ինձ, Տե՛ր, Արևի Ոգին,
որ քամոտ Կամքդ Տարածի:
***
Ջրին սովորեցնում է ծարավ շուրթը,
դատարկ հորիզոնը՝ Հողին,
երջանկությանը՝ Թախիծը,
աշխարհին՝ կռիվների դղիրդը,
փակված դագաղը՝ Սիրուն,
թռչնին՝
հենց նոր իջած Ձյունը:
***
Կորուստ՝ երկու անգամ՝
Այն էլ փոսում դառը մահվան,
Երկու անգամ ինչպես աղքատ,
Ես կանգնեցի Աստծո առաջ:
Հրեշտակները երկու անգամ
Ետ բերեցին կավը մարմնից,
Գող, հայր-բանկիր,
Ես՝ մուրացկան քո դեռների մոտ:
***
Ով կճանաչի այս վայրը,
Երբ տարիներ անցնեն,
Հոգեվարքը վառվելով՝
Կդառնա խաղաղ անդորր,
Մոլախոտի հաղթական շքերթ:
Անցորդը կկարդա՝ կզարմանա
Հին անունների ուղղագրությամբ:
Միայն քամին ամառային դաշտրի
Արահետ կաբցի այս վայրում,
Իսկ բնազդը կբարձրացնի բանալին,
Որ հուշ էր դարձել թփերում:
***
Ուրախությունը քաղցր է,
երբ տառապանք է տեսնում,
իսկ գեղեցիկն այն է,
ինչին անհաս ենք մնում:
Հեռու գագաթը լեռների՝
ասես սաթից է,
երբ մոտենաս կտեսնես
արևածագ:
***
Առավոտյան՝ փափուկ ցրտեր,
իսկ ընկույզը՝ ձուլածո բրոնզ,
լիքն են թշերը կծոխուրի,
իսկ վարդը պատրաստ է մեկնելու:
Ծփնու ճյուղին՝ բոսոր վզնոց,
որ երիզ է դաշտում ընկած,
նորաձևության հետ քայլելու համար
ես պետք է ինքս զարդարվեմ:
***
Ոչ ոք չի կարող ուսուցանել այն,
Ինչ առաքված է երկնքից,
Դա կնիքն է Հասունության
Եվ արքայական Ցավ:
Երբ իջնում է վերից՝ ամեն ինչ լուռ է,
Ստվերը պահում է շնչառությունը,
Հեռանալիս, նման է տարածության,
Որտեղից երևում է մահը:
թարգմ.՝ Արտեմ Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий