angelo cricchi

մռայլ կիրակի

Երբ գրքին նվիրված ֆլեշմոբի ժամանակ դասավորում էի մի ամենասիրած գրողների կամ ավելի ճիշտ իրենց գրքերի տասնյակը հասկացա, որ իմ ամենասիրած հինգ գրողները կանայք են ու հինգն էլ ինքնասպանություն են գործել, բայց էդ փաստին այնքան էլ ուշադրություն չէի դարձրել մինչև վերջերս, երբ ինտերնետային ճամփորդություններից մեկի ժամանակ հանդիպեցի իտալացի լուսանկարիչ Angelo Cricchi-ի Մառայլ կիրակի ֆոտոշարքին, որտեղ լուսանկարիչը մոտ 50 հայտնի կանանց ինքնասպանությանը նվիրված ֆոտոշարք էր արել՝ իրականության և երևակայության ածելու չափ բարակ սահմանին միահյուսելով այդ դեպքերի սարսափը, տխրությունն ու գեղեցկությունը: Գրողներ, գրական ստեղծագործությունների հերոսներ, նկարիչներ, կինոաստղեր, անգամ հայտնի կույսերի ինքնասպանությունը: Ու հիմա երբ ինձ գրականության մեջ ավելի շատ հետաքրքրում է կյանքի անձնական փորձառությունը ու ամեն ինչը անտեսելով դրանց խոստավանությունը (առաջին հեթին ինքդ քեզ), այլ ոչ թե ավելորդ պոետական սեթևեթությունները, այս ամենն ավելի հասկանալի է դառնում: Չտրվելով երկար հոգեբանական վերլուծությունների գայթակղությանը ասեմ, որ էստեղ առանձնացրել եմ ինձ առավել հայտնիներին նվիրված լուսանկարները, իսկ մնացածը հասնելի է սկզբնաղբյուրում:

էնն սեքսթըն

էնն սեքսթըն

սիլվիա պլաթ

ալֆոնսինա սթորնի

վերջինիա վուլֆ

ֆրիդա կալո

տիտրո մոսկա

նատալի վուդ

աննա կարենինա

մադամ թիթռնիկ կամ ավելի ճիշտ՝ մադամ բաթերֆլայ

մոնրո

կույսերի ինքնասպանությունը

Комментариев нет: