փիթեր գեբրիել / peter gabriel















Գթության փողոց

(էնն սեքսթընին)

Հայացք նետելով դատարկ փողոցին, ամենն, ինչ նա կարող է տեսնել
Երազներն են, որ դառնում են պարզ,
Երազներն են, որ դառնում են իրական

Շենքերը բոլոր, բոլոր մեքենաները
Մի անգամ ուղղակի երազ են եղել
Ինչ-որ մեկի գլխում

Նա նկարում է կոտրված ապակին, գոլորշին
Նա մի հոգի է նկարում,
Որ չի արտահոսում սպիներից

Եկ, մի նավակ վերցնենք
Ու սպասենք մինչ խավարը կգա

Ոչ խամրած կանաչ ու մոխրագույն միջանցքներում,
Ոչ էլ արվարձանում
Ցուրտ լույսի մեջ օրվա,
Այնտեղ՝ մեջտեղում կենդանության ու այդքան շատ միայնություն
Բառերը պահում են քեզ ինչպես ոսկորները

Երազիր գթության փողոցի մասին,
Հագիր քո ներսը դուրս շրջած,
Ու կրկին քո հայրիկի գրկում
Երազիր գթության փողոցի մասին,
Հայհոյիր նրանց, ովքեր թաքցրել են ցուցանակը փողոցի

Հանելով թղթերը դարակից, որ լողում է հանդարտ,
Բառ առ բառ
Ձգտելով դեպի դեպի խավարը,
Քահանային խոստովանելով
Ջերմ, թավշե արկղի բոլոր գաղտնիքները,
Նա բժիշկ է,
Կարող է մեղմել տառապնքները,
Երազելով քնքշության մասին - դողը ազդրերում
Մերիի շուրթերը համբուրելիս

Էնն իր հայրիկի հետ նավակում
Սանձում է ալիքները,
Սանձում է ծովը
թարգմանությունը՝ արամ մամիկոնյան



Комментариев нет: