Կոտ դ 'իվուարարցի արձակագիր Ահմադու Կուրումայի << Վայրի կենդանիների քվերակությանը սպասելիս>> վեպը աֆրիկացի մի բռնապետի կայնքի պատմություն է: Իրադարձությունները սկսվում են Կոյագայի մանկությունից, երբ ֆրանսիական գաղութարար ուժերը տարածվում են գրեթե ամբողջ աֆրիկյան երկրներով: Տղան, որի մոտ դեռ մակությունից նկատում են հրաշալի որսրդի ու անգերազանցելի բռնապետի տաղանդը սկսում է իր որսն ու արշավը Չաո լեռան բնակավայրից, անցնելով վտարման, անապատի, գաղութատերների խոշտանգումների, խաբեությունների միջով հետգաղութատիրական հասարակարգում կնքվում է որպես Ծոցի հանրապետության միակ տիրակալ, բռնապետ, նախագահ:
Վեպի ամբողջ ընթացքում հետգաղութատրիական Ծոցի հանրապետության ու հետխորհրդային Հայաստային Հանրապետության միջև զուգահեռներից խուսափելն անհնար էր: Մանրակրկիտ ներկայացված է այն թոհուբոհը, որի միջով ըստ երևույթին անցնում է ցանկացած պետություն իր անկախացման ճանապարհին: Բավակնին հետաքրքիր էր հեղինակի բոլորովին չեզոք հայացքը բռնապետի կատարած դավադրությունների, սպանությունների, բռնաբրությունների, ամորձատումների, քաղաքական բանտարկյալներին ամենսարսափելի եղանակներով կտտանքերի ենթարկելու հանդեպ, զուրկ որևէ գնահատակից, պատմությունը ներկայացված է այնպես, ինպչես հաճո կլիներ մեծ բռնապետ Կոյագայի ականջին:
Վեց գիշերապատում՝ վեց երեկո խարույկի շուրջ խմբված ունկնդիրներին սորան՝ երգիչ-քուրմը, ներկայացնում է պատմությունը բռնապետի և իր հետևորդների ներակյությամբ, օրհնելով և անիծելով նրանց հրաշալի որսորդի տեսակը: Գիշերապատումները ընդմիջվում են տամ-տամների հնչունների, վայրի, էքստազի հասցնող պարերի ու սորայի կողմից հնչող իմաստուն խոսքերով, որ ամփոփում ու վերսկսում են պատմությունը, այնպես, որ վեպը դադարում է միայն քաղաքական իրադարձությունների չոր նկարագրություն լինել, այլ վերածվում է վեպի՝ համեմված ամենաիսկական աֆրիկյան էթնիկ ոգով:
Սա խնդրանք է ու պահանջ Ծոցի հանրապետության բռնապետ նախագահին, ով վեպի ավատին կորցնում է Նաջումա մայրիկին, Բոկանո մարաբույին, Ղուրանը ու երկնաքարը, այն բոլոր ֆետիշները, որ նրան մի ամբողջ կյանք փրկել են թշնամինների կողմից կազմակերպվող դավադիր սպանություններից ու գահընկեցթյունից: Չնայած Կոյագան երբեք էլ չի երկմտել իր բռնակալի տաղանդի անփոխարնելության մեջ, որովհետև, եթե անգամ ժողովուրդը չգնա ու չքվերակի իր օգտին, ապա նրա փոխարեն դա հրաշալիորեն կանեն վայրի կենդանիները:

Комментариев нет:
Отправить комментарий