գիշերներով վերմակի տակ
պոեզիայի հետ ես բամբասում եմ կյանքի մասին,
որովհետև իմ քաղաքում օվկիանոս չկա,
որ պպզեմ ափին ու քարեր նետեմ ջրի մեջ,
սովորական քաղաք,
ուր մարդիկ առավոտյան սուրճ են պատրաստում
ու մեռնում պատահական ավտովթարներից,
իսկ սարսափելին այն է,
որ այս ամենի մեջ հիմարության նշույլ անգամ չկա
կուզեի գրել, որ փետրվարը ափի պես ձգվում է երկար,
որ ճայեր են ճախրում գլխիս վրայով
ու ալիքներն են անհամբեր,
ինչպես ամենասիրուն բանստեղծությունների մեջ է լինում,
մինչդեռ քայլեցի փետրվարի ամբողջ երկարությունը,
ու ոչ մի ճայ իր ռունգերից ազատության մասին կռնչոց չնետեց
չոր տուֆերի արանքում դղրդացող օդի մեջ
ասում եմ պոեզիային, որ ուզում եմ դու ինձ սպանես,
ոչ թե ավտոմեքենաները, ծխախոտը, ալկոհոլը կամ կանայք,
իսկ նա անկապ բառեր է ասում՝
դատարկություն, սարսափ, դեղեր, կարմիր,
կրակոց, մահ, դեղեր, ժպիտ,
որ միայն հետո են փուլ գալիս գլխիս
ասում եմ՝ սեր իմ, հեչ էլ տարօրինակ չի,
տարօրինակը էլեկտրասրտագրի կանգին սպասելն է,
ու նորից գլխով անհամաձայնության նշան է անում,
ձեռքս դնում եմ կզակի տակ ու բութ մատով մաքրում
չարաճճի ժպիտը,
որ մնացել էր շուրթերի արանքում,
կախում է գլուխը,
երևի ամաչեց

սեր իմ, իրոք որ օվկիանոս չկա,
ու ես թպրտում եմ ափ ցատկած
ձկան պես,
ցավը, որ մի անգամ խորը արմատ
էր նետել մարմնիս մեջ,
հիմա, պատռելով մաշկս, ազատվում
է ինձանից,
ու կյանքը նահանջում է ալիքի
պես՝
ավազի վրայով քարշ տալով գանգուր մազերը
քո սպիտակ, խեղդված ու անչափ սիրելի գլխի