Լուսին
ասես տաք ձեռքերն աստվածներիիջան և նրբորեն հավաքեցին կաթիլներն իմ ադրենալինի,
դրեցին իրենց բերանում
ու լվացին բոլոր վախերը՝
շաղախելով իրենց թքով
ամեն բան երիտասարդացել ու հանգիստ է հիմա
կարծես ամենաօգտակար զվարճանքը
մահացու իրավիճակում հայտնվելն է
ու մի անգամ ևս վերածնվել
ամբողջովին ծաղկած ու երջանիկ եմ հիմա
նորը սկսելու լավագույն ուղին
դժբախտորեն սխալվելն է,
սխալվելը սիրո հարցում
և վստահության,
սխալվերը հոսքեր ստեղծելիս,
հետո ամեն բան նորից կառուցել
ու նետվել սկզբնական անդունի մեջ
ամենը վտանգելը սկիզբն է ամենի ու վերջը
ամենը վտանգելը սկիզբն է ամենի ու վերջը
թարգմանությունը՝ արամ մամիկոնյան