Այս ինչ դժվար ձմեռ է
(գրքից)
-----------------------------------------------------------------------------------------------------
Համբուրված, թափանցիկ, կատարյալ,
և երանելի, և երանելի, և երանելի,
ահա քայլում եմ արվարձանի ու գիշերվա եզրին
և սիրուց ցցուն զույգ ստինքներով
ճեղքում եմ մութն ու աղբն այս ահագին:
Եվ քայլել այսպես խավարի միջով և քրեածին
հանգամանքների,
շների կաղկանձի, սիրո գոլորշիների, նեխած կաղամբի,
կրակոցների,
դաշտանի արնոտ բամբակի,
առնետների անկասելի սաղմնավորման
և խավարի և խավարի և խավարի միջով՝
առանց փշաքաղվելու,
այլև անտենդ ու անզառանցանք,
իսպառ դիվաթափ:
Կողմնակի հիշել պատերազմը այս՝
հաղթության համար հարազատ թիմի ուռա գոչելով
և ամեն մեռնող յուրայինի հետ
փորձելով մեռնել թեթևակի:
(Օ՛, չռված աչքեր-հիպնոսը շեղբի՝
անվերջ մոտեցող, կրկին մոտեցող, ընդհուպ
մոտեցող...
Լոձունք սարսափի,
դու ինձ չես հաղթի գոնե այս գիշեր):
Ախ, սպսարկու տաղավարներ ու կրպակներ փայլուն,
ինչ ժամանակին ընդառաջ եկանք
մի քիչ, մի քիչիկ հաճույքի համար
ահա տալիս եմ դրամս ամբողջ:
Սիրունիկներս, քնքուշ փողիկներ
տասնոցների բույլ,
ներեք ապուշիս,
այս տարի նորից ես կոշիկ չառա,
մի քիչ, մի քիչիկ հաճույքի համար
ես ոտաբոբիկ կքայլեմ էլի մի քանի տարի:
Հեյ, դու, ուրվական, տաղավարի քուրմ,
մոմի լույսի տակ աճպարար ստվեր,
կրպակի մոգապետ,
ծամոն, գինի ու սիգարետ տուր ինձ:
Ինձ ու քեզ հիմա նույն աստղն է տիրում
ու նույն նշանը հիպնոսող շեղբի.
քո մոմահմա մատներով հիմա
դրամն ես հաշվում՝ հմտորեն սիրուն,
բայց մի ամիս անց գուցե կլինես
մսի կտորտանք անհայտ սև փոսում...
Դե, մինչ այդ խմիր ինձ հետ այս գինին՝
ի փառս սիրո,
որ պահ է տրված
արվարձանի ու մի կենտ, եզակի գիշերվա գրկում:
--------------------------------------------------------------------------------------------------
Այս ինչ դժվար ձմեռ է, սեր իմ, մանրամասն, բջիջ առ
բջիջ ինձ սիրիր,
փոքրիկ ու հարմար քարանձավ գտիր ինձ համար,
զարդարիր չքնաղ, այլաշխարհիկ իրերեով,
կավե ու փայտե ամանեղենով, փափուկ գորգերով,
նախշուն կարպետներով,
տաք ու սիրուն շորեր առ ինձ համար,
թարմ, արնակաթ միս բեր, խորովիր,
ու կուտենք միասին, բերաններս լիքը կխոսենք
ու ոչ մի բառ չի հասկացվի, ու կծիծաղենք,
ու յուղը կծորա դնչներիս...
ու երջանիկ, երջանիկ կլինենք:
Գուցե սա իմ վերջին ձմեռն է
գուցե չեմ տեսնելու՝ ինչպես են ծաղկելու ծառերը ա՛յս
անգամ,
իսկ ծաղկելո՞ւ են նրանք, սեր իմ, ծաղկելո՞ւ են արդյոք...
Ինձ սիրիր, ինչպես օտար, հեռու երկնքների տակ սիրում
են կանանց,
ախ, տեսնես, ի՞նչպես են սիրում
ծովեզրյա աղաբույր քաղաքում, հյուսիսի սառցե
կղզիներում
կամ հարավում՝ կիզիչ արևի, անծանոթ բույսերի,
տաք համեմունքների, գույնզգույն փետուրներով
թռչունների աշխարհում:
Ինձ սիրիր, ինչպես Փարիզում կամ Եգիպտոսում՝
շքեղորեն ազատ, հաճելի ծուլությամբ,
կամ ինչպես չադրայով պարսկուհուն Թեհրանում հիմա
մոլեգին-խնդալով,
կամ՝ ճապոներեն սիրո բառեր շշնջա իմ ականջին...
Գուցե սա իմ վերջին ձմեռն է,
գուցե չեմ տեսնելու՝ ինչպես են չված թռչունները
վերադառնալու,
իսկ վերադառնալու են նրանք, սեր իմ, վերադանալո՞ւ
են արդյոք...
Ու թե ուզենաս, քեզ համար աղջիկ կծնեմ մեկ-երկու
ամսում,
ես դա կարող եմ,
իմ միջից նա կելնի, ինչպես նավը նեղ ծովախորշից,
ու կլողա դեպի քեզ, դեպի քո սիրո բաց ծովերը,
գույնզգույն փետուրներով մի աղջիկ, այլաշխարհիկ
պտուղ,
թխամորթ մի եգիպտուհի, որ հանկարծ կբլբլա ճապոներեն,
սեր իմ,
ու երջանիկ, երջանիկ կլինենք:
Ինձ սիրիր, կերակրիր և տաքացրու,
որ չսատկեմ այս ձմեռ,
ու թե չսատկեմ, սեր իմ, տեսնելու եմ՝
ինչպես են ծաղկելու ծառերը ա՛յս անգամ,
ու թե ինչպես են վերադառնալու
(ես գիտեմ, դեռ վերադառնալու են)
գույնզգույն թռչունները՝ տեսնելու եմ, սեր իմ,
ու հենց որ լսեմ ծլվլոցն առաջին,
թողնելու եմ քեզ, սեր իմ, և աղջկաս, և քարանձավս
ու գանլու եմ հեռու, հեռու,
չես պահելու, սեր իմ, մեկ է, գանլու եմ...