բարև, ի՞նչպես ես
այս վախը՝ լինելու ինչպիսին նրանք են.
մեռած
վերջին հաշով նրանք փողոցում չեն,
ամեն ինչ անում են, որ տանը մնան, այն
խմորանման հիմարի պես ով մենակ նստած է հեռուստացույցի
առաջ,
նրանց կյանքը ամբողջովին պահածոյացված, խեղված
ծիծաղ է:
նրանց
ավտոկայանի
փոքրիկ կանաչ բակերի
փոքրիկ տների
կատարյալ հարևանությունը
փոքրիկ դռները որ բացվում ու փակվում են
երբ տոն օրերին տարբեր կողմերից
նրանց հարազատներն են այցելում
դռների կողպվելը
հիվանդից հետո ով մեռնում է դանդաղորեն
մեռածից հետո ով դեռ ողջ է
քո սովորական թաղամասի
փողոցների ոլորաններից
տանջանքից
խառնաշփոթից
վախից
սարսափից
տգիտությունից:
մի շուն ցանակապատի հետևում կապված:
մի մարդ լուռ պատուհանի մոտ:
Կոշիկներ
երբ դու
երիտասարդ ես
մի զույգ
կանացի
բարձրակրունկ
կոշիկները
ուղղակի
միայնակ
նստած
զուգարանում
կարող են
այրել քո
ոսկորները.
երբ դու
ծեր ես
դրանք պարզապես
զույգ կոշիկներ
են
առանց
ինչ-որ մեկի
ոտքերի
և
ինչ
լավ է:
Ջեյնի համար
225 օր խոտի տակ
և դու ավելին գիտես ավելին քան ես:
նրանք երկար են ծծել քո արյունը,
դու արդեն չոր ծղոտ ես կողովում:
այդ ինչպե՞ս:
այս սենյակում
սիրո ժամերը
դեռ ստվերներ են թողնում:
երբ դու գնացիր
տարար գրեթե
ամեն ինչ:
գիշերներով ես ծնկի եմ իջնում
վագրերի առաջ
որ ինձ չեն թողնում լինել:
ինչը որ դու էիր
չի պատահի նորից:
վագրերը գտել են ինձ
իսկ ես թքած ունեմ:
Պատճառ և հետևանք
լավագույնները իրենց վերջ են տալիս ինքնասպանությամբ
միայն փախչեն հեռու,
իսկ մյուսները նրանց հետևից
այնքան էլ չեն կարողանում հասկանալ
թե ինչու ինչ-որ մեկը
կցանկանար
հեռու փախչել
իրենցից
Եվ լուսինը և աստղերը և աշխարհը
Երկար զբոսանք գիշերով-
սա հենց այն է ինչը լավ է հոգու համար՝
հայացք գցել պատուհաններից ներս
հետևել հգնած կանանց
որ փորձում են դիմադրել
գարեջրից խելագարված ամուսիններին:
Ճակատագիր
մի անգամ
մենք երիտասարդ էինք
այս
մեքենայում
թարգմանությունը՝ ես