Սիմոնե Թրիդեր / Simone Trieder

Բաց կոդեր

   Բաց կոդերը կարճ տեքստեր են, որ պատկերում են մտքում գնումներ կատարող մարդկանց՝ նրանց մտորումները ապրանքների աշխարհի շուրջ: Ամեն տեքստ մի անձ է (անուն) և համապատասխան ապրանք:
   Ամեն տեքստի վերագրվում է մեկ անձ (անուն) և համապատասխան մի ապրանք:     

Էլիզաբեթ Վերքներ

Nivea

Ամեն օր մի կողմ եմ դնում
մաշկը իմ ինչպես
կարդացած թերթ առանց նախօրոք իմ
լավագույն հոդվածները կտրելու
իմ մաշկի հոդվածները
ժառանգություն են ուրիշներից

Ես լավն եմ հավաքում միայն
այս մատների ծայրերը
նախաբազուկն էր շոշափում
պարանոցի հատվածն էր
անուշ բուրում
սազերի այս փունջը
սուրճի գդալի վրա
երբ մաշկը չոր կնճռոտ ու վնասված է
դժվար է միշտ
լավ բան գտնել
քրոնիկ իմ մաշկի տակ

Վնասում եմ ինձ հաճախ
դեռ ձեռքս հազիվ բարձրացրած

Մաիա Քլեսթըր

Ատամի խոզանակ "Interaktiv"

Ախ չեմ կարողանում անգամ
ատամի խոզանակ
գնել մենակ
հանգստանալ
Palmolive Fa und Lux-ին
նայելիս
ծերուկը մեջքինց
կողքինը՝ գլխում

Ու երբ ես առիթը բաց չեմ թողնում
այս գլխապտույտ տրալյալյա
խոզանակը առիթ համարեմ ապահով
հանգրվանը լքելու

Առաջ գնալով առանց նրա
իմ կեսն անջատել
միոտանի շարունակել ցատկել

Սիրելիս հիմա գալիս եմ
միայն այս միտքը

Ռիտա Լաուբ

Վերամշակվող թաշկինակներ "Danke"

Ուզում էի
շպրտել արդեն
բաճկոնը հին
չնկատեցին
նրանք ինձ
տղամարդիկ
45 տարի շարունակ
վերջացավ
մտածեցի ահա
էլ ոչինչ չի լինի

Ընթերցասրահում
այսօր մեկն ասաց
Դուք սիրուն
գործած բաճկոն եք հագել

Քրիսթել Շվեղր

Օճառ "Cleopatra"

Միայն երբ
հարևանները տեղափոխվեցին

իմացա, թե ինչ էին նրանք ինձ համար

Ընդ որում հազիվ էինք

միմյանց հետ խոսում,
այս տապն ու թշվառ օդատարը
ոչինչ ավելի

Մեծ նախանձով նայում էի նրանց
նոյեմբերին իրենք ճամպրուկները
մեքենայի մեջ նետելիս երբ նրանք
Եգիպտոս էին մեկնում

Նրանց վերադարձից հետո
ուրախացա ես
տեսնելով որ նրանք մրսում են

երբ վիճում էին նրանք
մտածեցի տեսնում ես

Չի բուրում այլևս
ոչ մի կիրակնօրյա տապակա
վարագույրն է մնում առավոտներին
ու երեկոները անշշունջ

Քեվին Շուլց

Կարագ

Ինչ վերցնեմ
ինչ չվերցնեմ
կանգնած մնամ
թե գնամ
ինչ-որ տեղ գնամ
ինչ-որ բան հետս տանեմ
սպասեմ
ինչքան և ինչին

պիտի անեմ մի բան
որի մասին չգիտեմ
ինչ կբերի
վերցնել այս կարագը
ինչ-որ ժամանակ ուտելու
ինչի հետ
կամ տեսնելու
ինչպես է այն
կծվահամ դառնում
պետք է ընդհանրապես
ինչ-որ բան անել

բոլորովին ոչինչ չանել ոչինչ չանել
չմտածել

ոչինչ չտեսնել
պարզապես լինել միայն

Ինչու ինչի համար
թարգմանությունը՝  Հերմինե Նավասարդյանի