Յուլիանա Լիբերթ / Juliane Liebert
















ծով շան աչքերով կրային ոտքերով ծով
հազարավոր հեռավոր ու անհաշիվ ակնարկներ
խորություններ դժվար ու հստակ
ասես ուրիշ տեղ քանզի լույսը ջրից է
փշրվում քեզ ետ կնետի այնտեղ
ուր դառնացած հայացքը քո դեմքին է զարնվում
ուր դու ինչ-որ հավակուռքի համար երկու բաժակ օղի
մի գիշեր ջրիմուռների վրա կյանքդ խորտակել ուզեցին
մեն մի ակնթարթ. հեռու
ինչպես դու տեսնում ես արտացոլանքում
արտացոլանքը մի օտարի
գնացքի պատուհանին քեզ մոտ դրսում

քո ձեռքերը վերջինն են
օրինակ բնաջնջված մի թռչնատեսակի
օդային քամու թևին թափառական նրանց թռիչքը
ինչպես նրա ցեղակիցը հանգուցյալ
վերարկուի թևի տակ բրդյա
մետաքսե դագաղում կարող են ճոճել
չեն բռնում

երկու օտարական կա մեր մեջ չեն գտնում
ոչինչ մեկը մյուսի մեջ ինչպես չորս ափ մեխ
ես ձյուն եմ փնտրում լեզվիդ գտնում
տաք ուշ ամառ լինելով
երջանիկ այնքան չեմ կարողանում լացել
երբ մեռնում ես դու արցունքները պիտի
թափվեն կեռը կարթի որքան որ
քո շրթունքների բացվածքն է մտնում փայլուն
մինչդեռ լույսը քո բերանում չես կարող տեսնել
երբ բացում ես այն օրը
աստղերի կարիք չունի
նրանք կարող են ձկնկիթ լինել
սևացած տաք աղ
թարգմանությունը՝ Հերմինե Նավասարդյանի