***
Ես քայլում եմ փողոցով Ստոկհոլմում
Ես քայլում եմ փողոցով Ռիգայում
Ես քայլում եմ փողոցով, որն ինը չէ
Շրթունքներից լեզուների են հորդում
ոչ մեկը իմը չէ
ոչ մեկը քոնը չէ
Շողշողում է աստղը կայծկլտում է թագավորական գահը
Ոչինչ իմը չէ
Ողջ կյանքումս նույն փողոցով
Ոչինչ
Ոչինչ: Համակերպվել եմ այդ
Ոչինչի հետ: Այն իմն է
ԹՌՉԵԼՈՎ
Ու ներքևում մնում են նրանք,
միակները,
ում պետք ես
այս աշխարհում
Ակնթարթը վայելքից առաջ.
և առօրյան սկսում է շողշողալ
Մեկ այլ տարածություն,
քո բացակայությունը, հայտնվեց
Դու նայում ես մտերիմներիդ
բացակայության աչքերով
Բոլոր գաղտնինքրեը նույնքան առեղծվածային են,
բոլոր դռները նույնն են,
դու նախապես չգիտես,
ներս կմտնես
գլուխ տալո՞վ, թե ռևերանսով
Եվ դու հիշում ես, թե ինչպես հայրդ քեզ Կրիքս էր կարդում,
և այն պահերը,
երբ աշխարհն ահա մի փոքր էլ
ու հասկանալի կդառնա
Այժմ դու ապրում ես
այդ պահերի բացակայության մեջ
Բայց չէ՞ որ ներքևում մեկը ձեռքը թափահարում էր,
մեկը, ում համար դու Կրիքս էիր կարդում,
ում թվում էր,
թե աշխարհն ահա մի փոքր էլ
ու հասկանալի կդառնա
ԵՐԵԿՈՆ ՀԱՆԴՐԱՏ ՇՆՉՈՒՄ Է
Երեկոն հանդարտ շնչում է
վախի ու ատելության միջով
Խունացած սավանները կախված են
հավատի թափանցիկ պարանից
Ես համբերատար սպասում եմ չգիտես ինչի
մինչ արևմուտքում մայր է մտնում փորձառու արևը
Դեռ չեկած ձյան մեջ ճռճռում են
համարձակության ծակ ներբանները
Իսկ չկառուցված հյուրանոցի սենյակները
արդեն պատվիրված են
Քամին սահում է քաղաքով
մարած լապտերներով Կադիլակի պես
Ձեռնածույին նման փայտիկով
ես հավասարակշռում եմ սերս
ձախ ձեռքիս ցուցամատին
Այնքան եմ վախենում լռությունից
երբ այն կիջնի ու կչքվի
դեռ չեկած ձյան
ժամանակի հետ պայմանավորված գրկախառնության մեջ
***
Դու լրացնում ես ինձ,
ինչպես հիվանդանոցը լրացնում է հիվանդին
***
Երբ դու կաս,
ինձ ոչինչ պետք չի հորինել՝
ես գրում եմ քեզ
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
Ես քեզ սիորում եմ-ը
ասացվածք է,
այդ պատճառով հաճախ ենք այն ասում
Գրկվելիս,
միաձուլվելիս
այս ձգտման մեջ,
որն հասանելի է միայն մեզ
և միայն միասին,
ինչը ծլում է մտորման
և ցանկության մեջ ինչ-որ բանի
Ոչ ավելի մոտ է ոչ ավելի հեռու ոչ ավելի շուտ է
ոչ ավելի ուշ
Ես քեզ սիրում եմ-ը ամբողջությամբ
միայն միմիայն
սպառիչ ներկա է
ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ
ես գալիս եմ
դու գնում ես
նա դիտում է
մենք տխրում ենք
դուք զարմանում եք
նա (չի ուզում խոստովանել, բայց իրականում ինչ-որ տեղ) ուրախանում է
ԷՏՅՈՒԴ ՄԱԶԵՐԻ ՈՒ ՔԱՄՈՒ ՀԵՏ
Ես քեզ սիրում եմ, երբ դու ժպտալով ինձ ընդառաջ ես
գալիս քամու հետ, որը խաղ է անում մազերումդ
ես քեզ սիրում եմ, երբ դու, ինձ ընդառաջ գալով, ժպտում
ու խաղում ես մազերումդ քամու հետ
ես քեզ սիրում եմ, երբ քամին խաղ է մազերումդ
և դու ժպտալով ինձ ընդառաջ ես գալիս
ես քեզ սիրում եմ, երբ դու ժպիտիդ մեջ ինձ ընդառաջ ես
գալիս քամոտ խաղով մազերումդ
ես քեզ սիրում եմ, երբ մազերդ քամոտ ժպիտի խաղով
ինձ ընդառաջ են գալիս
ես քեզ սիրում եմ, երբ ժպիտդ ինձ ընդառաջ է գալիս
մազերումդ խաղացկուն քամու նման
ես քեզ սիրում եմ, երբ քամին ժպիտի խաղ է մազերումդ,
երբ դու ինձ ընդառաջ ես գալիս
ես քեզ սիրում եմ, երբ դու խաղացկուն քամու նման
ընդառաջ ես գալիս մազերիդ ժպիտին ու ինձ, ես քեզ սիրում եմ
թարգմանիչ՝ Գոհար Ասլանյան