Հաջողություն
Պահ`
ասացի ես,
և փշրվեցի
երևանի բոլոր ճամփեքին,
ու գլորվեցի
երկրագնդի ամեն մի աստճանից,
ու նետվեցի
աշխարհի բոլոր կամուրջներից…
ցախավելներով դեղին մարդիկ եկան
ու բեկորներս հավաքելու փոխարեն
հրեցին գորշ
ու անտաշ
մեքենաների տակ
պահ`
ասացի`
սեփական հիվանդությունս
մեկ այլ հիվանդությամբ բուժելու համար
ու խեղդվեցի աշխարհի բոլոր շշերի մեջ
ու նետվեցի աշխարհի բոլոր կամուրջներից
հրվելով գորշ ու անտաշ
մեքենաների տակ`
պահ`
ասացի,
երբ ոտքնահետքի մեջ մարդկանց
ջրափոս գտա
և ապրեցի այնտեղ,
քանզի այնտեղ
երկինքն էր արտացոլված…
ՁՈՒԿԸ
Դո՞ւ էիր խաչված,
թե՞ Հիսուսը
թե՞ Հիսուսը
ես՝ քո Մարիամ,
ես` մի քիչ Մագթաղինէ քո.
իջիր խաչից
ու մի մեռիր
բոլոր խաչից իջեցվողների պես...
ես` մի քիչ Մագթաղինէ քո.
իջիր խաչից
ու մի մեռիր
բոլոր խաչից իջեցվողների պես...
Ճերմակ գլխաշորով փաթաթված
քեզ համար ձուկ եմ բերել.
քեզ համար ձուկ եմ բերել.
մի օր ձուկը կուլ տվեց քեզ`
ձուկը կուլ տվեց
իմ միոտքանի զինվորիկին.
ձուկը սահում էր ձեռքերիս միջով,
բայց ես չկարողացա
ձուկը կուլ տվեց
իմ միոտքանի զինվորիկին.
ձուկը սահում էր ձեռքերիս միջով,
բայց ես չկարողացա
ես չկարողացա փրկել իմ զինվորիկին,
որն ինքն էր նետվել ձկան կոկորդը…
որն ինքն էր նետվել ձկան կոկորդը…
խաչից իջեցվողների պես՝
մարդկանց պարանոցներից կախված
այդպես ոսկեզօծ մի մեռիր
մարդկանց պարանոցներից կախված
այդպես ոսկեզօծ մի մեռիր
մի մեռիր,
մի մեռիր ,
մի մեռիր այդպես,
թող քո խաչը
չգլորվի ինձ վրա...
մի մեռիր ,
մի մեռիր այդպես,
թող քո խաչը
չգլորվի ինձ վրա...
Ես`
քո Մարիամը
ես` մի քիչ Մագթաղինէ քո...
ես` մի քիչ Մագթաղինէ քո...
ՍՐԱՆՔ ԿԱՆԱՅՔ ԵՆ
Սրանք կանայք են`
որովայնից դուրս ու ներս
բազմաթիվ երեխաներով…
փեշերի տակ
բախված պարտականություններ են,
մոմի պես թույլ, վիժված երեխաներ,
մանրիկ թռչուններ են համառ,
անմիտ կտկտոցներ մայթերին,
ցփնած ժպիտներ են շուրջը
ու ոչ ոք չգիտի,
թե որ մայթին կավարտվի
մայրերից ժառանգած արատը…
սրանք կանայք են,
որովայն չունեցողները
դուրս էին մայթերի հերթագայությունից,
նրանք կարծում էին, որ կգտնվի մի ծաղիկ ,
որն ինքը կորոշի, թե որ հողի մեջ նետի
իր արմատները…
և ինչպես եվա,
ծառերի ճյուղերին լվացք փռող եվա,
ամեն ծառի
ու թփի տակ ընկած եվա,
մերկ եվա,
ինչ գեղեցիկ էր եվան…
սրանք կանայք են…
ինչ-որ մեկը կճոճվի հիմա,
ինչ-որ մեկը կքշտի թևքերն
ու բաժակը ձեռքին կճառի`
կանանց կենացը…
ԱՆՆԱ ՖՐԱՆԿ
Ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա ֆրանկն եմ`
այսօր սև ու մուգ ամպ,
որովհետև մուգ լինելը վատ բան չէ,
երբ ներսդ մի քիչ մոխիր կա,
մի քիչ սեր,
ա՜ղ,
կծո՜ւ,
խո՜ց,
թո՜ւյն
աննաներից ամենասևն ու մուգը ես եղա.
բոբիկ ու անտեր եկաք.
եկ’աք , գնացի՜ք, եկա’ք…
ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես
կի՛ն եմ
չհաշվեցիք էլ.
էգ թռչուն ընդամենը`
հարավ մեկնող սովորական թռչուններից մեկը`
ամուր տխրությամբ ու պողպատե թևերով զույգ
ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես
ասացի` փոշի է,
կյանքը փոշի է,
ասացիր` սուտ է,
սրտի մեջ աղբ է ,
աչքերի մեջ`վախ,
ժանիքի մեջ` թույն:
ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես Աննա Ֆրանկն եմ
հայհոյե’ք,
փնովե’ք
և ինձ ֆրանկ անվանեք,
որովհետև ես ֆրանկն եմ`
աննաներից ամենադժբախտն
ու ամենաֆրանկն աշխարհում:
ԱՆՆԱ ՖՐԱՆԿ
Ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա ֆրանկն եմ`
այսօր սև ու մուգ ամպ,
որովհետև մուգ լինելը վատ բան չէ,
երբ ներսդ մի քիչ մոխիր կա,
մի քիչ սեր,
ա՜ղ,
կծո՜ւ,
խո՜ց,
թո՜ւյն
աննաներից ամենասևն ու մուգը ես եղա.
բոբիկ ու անտեր եկաք.
եկ’աք , գնացի՜ք, եկա’ք…
ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես
կի՛ն եմ
չհաշվեցիք էլ.
էգ թռչուն ընդամենը`
հարավ մեկնող սովորական թռչուններից մեկը`
ամուր տխրությամբ ու պողպատե թևերով զույգ
ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես
ասացի` փոշի է,
կյանքը փոշի է,
ասացիր` սուտ է,
սրտի մեջ աղբ է ,
աչքերի մեջ`վախ,
ժանիքի մեջ` թույն:
ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես Աննա Ֆրանկն եմ
հայհոյե’ք,
փնովե’ք
և ինձ ֆրանկ անվանեք,
որովհետև ես ֆրանկն եմ`
աննաներից ամենադժբախտն
ու ամենաֆրանկն աշխարհում: