Չիկագո
Համայն Աշխարհի
Մսագործ,
Մեքենաշինարար,
Հացահատիկ Լցնող,
Երկաթգծի
Բորսայի Տնօրեն և Տեր՝ Ազգային Փոխադրումների,
Փոթորկող,
խռպոտ, կռվարար,
Լայնաթիկունք
Քաղաք,
ինձ ասում
են, որ դու այլասեռված ես, և ես
հավատում
եմ նրանց, ես տեսել եմ՝ գազի լապտերների տակ
քո շպարված
կանանց, որ գայթակղում են ֆերմաների տղամարդկանց:
Ինձ ասում
են՝ դու հանցագործ ես, և ես պատասխանում եմ՝
այո՛, դա
այդպես է, ես տեսել եմ, ինչպես է սպանում
մարդասպանը
և հանգիստ հեռանում, որ նորից սպանի:
Ինձ ասում
են՝ դու գազան ես, և պատասխանում եմ՝
քո երեխաների
և կանանց դեմքերին տեսել եմ կնիքը անամոթ քաղցի:
Եվ պատասխանելով
այդպես, կշրջվեմ դեպի նրա՛նց, ովքեր
ծաղրում
են քաղաքս, կվերադարձնեմ քմծիծաղն ու կասեմ.
ե՛կ և ցո՛ւյց
տուր ինձ իմ քաղաք, որն այդքան զնգուն
երգի իր
երգերը, հպարտ, որ կա, որ կոպիտ է, ուժեղ ու ճարպիկ,
որ թունդ
հայհոյանքով մխրճվում է ուզածդ
կուտակվող
աշխատանքի մեջ, ահա նա՝
բարձրահասակ,
համարձակ դատարկապորտը, փոքրիկ
և փափուկ
քաղաքի ֆոնի վրա,
որ իսկույն
մղում է դեպի գործ, կատաղի,
ինչպես երախը
փրփրած շուն, խորամանկ,
ինչպես վայրենի,
որ կոփվել է անապատի հետ
մղած ամենօրյա
պայքարում,
գլխաբաց,
թիավարելով,
նավաբեկվելով,
ծրագրելով
կառուցում
է, փշրելով՝ վերստեղծում,
ծխակոլոլ,
ողջ դեմքը փոշու մեջ, ծիծաղելով
և մերկացնելով
սպիտակ ատամնաշարը,
ծանր բերանի տակ ճակատագրի, ծիծաղելով այնպես,
ինչպես ջահելը
կարող է ծիծաղել,
ծիծաղելով
մարտնչողի անհոգ ծիծաղով, որ չի
ճանաչում
պարտություն,
ծիծաղելով,
հպարտ, որ դաստակի մեջ
զարկերակն
է խփում, իսկ կողոսկրի
տակ՝ սիրտը
ժողովրդի,
քրքջալով,
քրքջաշով
փոթորկոտ, խռպոտ, կռվազան,
քրքիջով
Ջահելության, կիսամերկ,
քրտնած,
հպարտ, որ ինքն է Աշխարհի
Մսագործը,
Մեքենաշինարարը, Ցորեն Լցնողը,
Երկաթուղու
Բորսայի Տնօրենը և Տերը Ազգային բոլոր Փոխադրումների:
Քաղաքային
էտյուդ
Քաղաքի կեղտոտ
ուրվագիծը ձգվում-երկարում է,
Տներն ու
թաղամասները սփռվում են մղոններով,
Բարձրախոս
բեռնատարները թերթ են հասցնում աջ ու ձախ:
Գիշերային
ակումբներում պարուհիները վերջացրեցին իրենց պարը:
Պանդոկում
կվարտետը հանպատրաստից նվագում է
«Ցույց տուր տան ճամփան»:
Զինվորն ու նավաստին փնտրում են փողոցներ ու տան համարներ:
Գիշերային հսկիչները հայտնվում են կեսգիշերվա
և նախաճաշի կես ճանապարհին:
Նայիր պատուհանից՝ եթե հաշվենք մթնող ժամերն ի վեր
արդեն ուշ է:
Երկնագույն խավարում, աղավնաձվի պես կլոր ամպերը
ընդունում են լուսնային լոգանք:
Կորուսյալը
Ինչ-որ մի նավ,
Լքված ու միայնակ,
Մշուշապատ լճի խորքից,
Ողջ գիշեր,
Կանչում էր, ճչում անընդմեջ,
Ասես կորսված երեխա,
Որ արցունքն աչքերին, սարսափահար
Փնտրում է կուրծքը
Նավահանգիստ մոր:
Մառախուղը
Մառախուղը գալիս է
փոքրիկ կատվի թաթերի վրա:
Նստած նայում է
քաղաք նավահանգստին,
հետո շարժվում առաջ:
թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյանի