Սնամեջ մարդիկ
<< Պարոն Քուրցը... մեռավ>>*
<<Ողորմացեք ծերուկ Գային>>*
I.
Մենք սնամեջ մարդիկ ենք
Եվ խրտվիլակներ,
Խոնարհելով ծղոտով լցված
Գլուխները մեր:
Ավաղ ձայներն անտենչ
Մինչ շշնջում ենք միասին հակված
Անիմաստ են ու դառնանուն
Ինչպես քամին չոր խոտի մեջ
Կամ կոտրված ապակու վրա
Առնետների ոտքերը՝ խոնավ մառանում:
Պատկեր առանց ձևի, երանգ առանց գույնի,
Կաթվածահար ուժ, ընթացք առանց շարժման:
Նրանք ովքեր կտրեցին անցան
Ուղիղ հայացքով մահվան մյուս Արքայությունը*
Հիշում են (եթե հիշում են) մեզ
Ոչ որպես վայրագ, կորած հոգիների*
Այլ միայն որպես
Սնամեջ մարդկանց,
Խրտվիլակների:
II.
Երազների մեջ վախենում եմ աչքեր տեսնել-
Մահվան երզի արքայությունում*
Չեն հայտնվում դրանք.
Այնտեղ, մի ծառ է օրորովում
Իսկ ձայները
Քամու երգի մեջ
Մարող աստղերից անգամ
Հեռու են ու ավելի շքեղ:
Թող ես ավելի մոտ չլինեմ
Մահվան երազի արքայությունում
Ինքս էլ կկրեմ
Նրբին դիմակներ
Խաչված ցուպեր,առնետի ու ագռավի մորթ
Ընդարձակ դաշտում
Եվ միշտ քամուն հնազանդ,
Ոչ ավելի մոտ...
Միայն չլինի վերջին հանդիպումը
Աղջամուղջի արքայությունում*:
III.
Սա մեռած երկիր է,
Կակտուսի երկիրը
Այստեղ են հառնում քարե
Կուռքերը ու ստանում
Ողորմածությունը մեռյալ ձեռքի
Հանգչող աստղերի շողի ներքո:
Այսպես է լինում
Մահվան մյուս արքայությունում
Արթնանալ մենակ
Այն ժամին երբ մենք
Դողում ենք քնքշանքից
Շուրթեր որոնք գիտեն համուրել
Ջարդված քարին* են աղոտք ասում:
IV.
Աչքերն այստեղ չեն
Այստեղ աչքեր չկան
Մենող աստղերի այս դաշտավայրում
Սնամեջ դաշտում
Եվ մեր կորած արքայությունների
Ջարդված երախում
Որ վերջին վայրն է մեր հանդիպման
Մենք խարխափում են կուրացած
Եվ չենք խոսում
Հղի գետի ափին* կանգնած
Կուրացած, մինչև
Աչքերն են հայտնվում
Ինչպես աստղը մշտնջենական
Կամ աղջամուղջի արքայության
Վարդը բազմաթերթ
Որ դատարկ մարդկանց
Հույսն է հավետ:
V.
Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը*
Կակտուսի շուրջը կակտուսի շուրջը
Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
Առավոտվա ժամը հինգին*
Գաղափարի և
Իրականություն միջև
Ընթացքի և
Գրոծողություն միջև
Ստվերն* է ընկնում

Զի քոնն է Արքայությունը
Հղացման և
Արարման միջև
Զգացմունքի և
Պատասխանի միջև
Ստվերն է ընկնում
Կյանքը շատ երկար է
Ցանկություն
Եվ ջղացնցման միջև
Կարողության
Եվ գոյության միջև
Էության
Եվ անկաման միջև
Ստվեն է ընկնում
Զի քոնն է Արքայությունը
Զի քոնն է
Կյանքը
Զի քոնն է
Այսպես է վերջանում աշխարհը*
Այսպես է վերջանում աշխարհը
Այսպես է վերջանում աշխարհը
Ոչ թե պայթյունով* այլ կաղկանձով*:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<<Պարոն Քուրցը... մեռավ>>-սևամորթ ծառայի բացականչությունը
իր տիրոջ մահից հետո Ջոզեֆ Քոնրադի (1857-1924) <<Խավարի սիրտը>> վիպակից: Սա խորհրդանշում է սնամեջ կուռքերի կործանումը:
<<Ողորմացեք ծերուկ գային>> -Գայ Ֆոքսը <<Վառոդի դավադրության>> կազմակերպիչն է (1605-ի նոյեմբերի 5-ին), երբ մի խումբ կաթոլիկներ փորձցին պայթեցնել խորհրդարանը: Դավադրությունը ձախողվեց, իսկ Գայ Ֆոքսը կախաղան բարձրացավ: Ամեն տարի Անգլիայում նոյեմբերի 5-ին նշվում է <<Գայ Ֆոքսի օրը>>. երեխաները տանում են նրա խրտվիլակը և դրամ հավաքում, երգելով. <<Ողոմացեք ծերուկ Գային>>:
Մահվան մյուս Արքայությունը- պոեմում հանդիպող մի քանի արտահայտություններից մեկը: Այս Արքայությունը (մեծատառով) այն վայրն է, ուր Մահից հետո հայտնվում են օրհնյալ հոգիները, և տարբերվում է կնդանի մեռյալների երկրավոր արքայությունից:
Վայրագ, կորած հոգիները- ինչպիսիք են Գայ Ֆոքսը, Քուրցը, Կեսարին սպանողները՝ վայրագ, կորած ու անիծված, սակայն ավելի գործունյա և կենսալից՝ քան ոչինչ չասող <<մենք>>: Էլիոթը կարծում էր, որ մարդ արարածը <<ավելի լավ է ոճիր գրծի, քան ոչինչ չանի>>:
մահվան երազի արքայությունը-այս մեկն ամենամոտն է սնամեջ մարդկանց <<իրական>> աշխարհին:
աղջամուղջի արքայություն-անցողիկ վիճակ՝ այս և հաջորդ կյանքերի միջև:
քարե կուռքեր... ջարդված քար- հմմտ. ԵԶԵԿԻԼ, Զ,4. <<Եւ աւերակ պիտի դառնան ձեր սեղանները, եւ պիտի փշրուին ձեր արեգական կուռքերը, եւ ձեր սպանուածներին պիտի գցեմ ձեր կուռքերի առաջին>>:
հղի գետի ափին կանգնած- գետը Աքերոնն է, որի վրայով հոգիները անցնում են դժողք: Այս, ինչպես և 2-րդ մասում նշվող <<աչքերը>> հոգիներին մյուս ափ անցկացնող Քարոնի <<աչքերն>> են:
շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը...- մանկական երգի ծաղրանմանակում:
առավոտվա ժամը 5-ին-ավանդաբար Քրիստոսի հարության ժամը:
ստվեր- մահվան խորհրդանիշ
այսպես է վերջանում աշհարհը- կրկին մանականան երգի ծաղրանմանակումը:
ոչ թե պայթյունով...-ինչպես փորձեց Գայ Ֆոքսը
...այլ կաղկաղնձով-խիստ հակադրություն պայթյունին: Ռ. Քիփլինգի <<Դենի Դիվըր>> բանաստեղծությունում վախկոտության համար կախաղան բարձրացած զինվորի հոգին <<կաղկանձում>> է ներկաների գլխավերևում: Տվյալ դեպքում բառի ընտրությունը Էլիոթը համարում էր <<ստուգապես ճշմարիտ>>:

թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Սամվել Մկրտչյանի