Լեոնարդո դա Վինչի
Ոտքերիդ տակի հողը տղամարդկային չէ,
ու գինաբուքից վերադաձող տղան բնորդուհի է,
յուղաներկերից պատրաստված այս ապուրը շատ քաղցր է,
ու կարելի է ենթադրել,թե որքան համեզ էր Հիսուսի մարմինը…

Դա՛ Վինչի…
Ժամանակը ուտում է քո կատարելությունը
ու այսօր առավոտյան դու ընդամենը մի արվամոլ ես,
ով գիտի թե որտեղից է սկսվում տիեզերքը,
թե ինչպես կարելի է գնել ժամանակի սլաքը
ու ինչ աչքերով է մեռնում երազող էակը,
եթե մեռնում է…

Քո գաղտնիքն էլ մահվան համաչափ տենչանքն է,
անզավակ հայր ունենալու արդարացված մղումը
ու այն թվեր,որ հագել ես չբացահայտված մարմնիդ
ու գոռում ես,գոռում ես,
ինչ-որ հիմարների գիշերները լուսավորելու,
նրանց դողացող ձեռքը կարգավորելու…
պետք չի,ոչ ոք չգիտի չապրել,պետք չի,
բոլորն էլ իրենց մեջ օգտագործված ածելիներ են պահում
ու նրանք նույնիսկ չգիտեն քո ստվերի երկարությունը…

մենք գիտենք,տեսել ենք,
տիեզերքի կենտրոնում կանգնած գազանը մարդն է,
ով ժպտում է մի քանի տոկոս դժբախտ լիելու
ու առավոտը հանճարի վերնաշապիկ հագնելու համար:

Դա Վինչի, ես մեռնում եմ, քեզ խղճալով,
հորդ մարմնից են պատրաստված ձեռքերիդ փետուրները,
հավաքիր արևի ոսկորնորը նոր մայր ստեղծելու
ու նրան ազնվականի գլխարկ հագցնելու համար…

որովհետև պետք է երջանիկ լինել անմահության մեջ...
Կյանքի սինդրոմը մահն է…
Ինձ մեղադրեցին հերետիկոսության մեջ ու իմ իսկ ձեռքերով վառեցին հոգիս:
Աղջիկը անձրևին չսասող հայացով նստել է պատուհանագոգին
ու հետևում է պատին ամրացված իր ուրվականներին,
հետո քնաբերներից հարություն չառած իր մարմինը
տեղափողում է արևի փոշիացնող ճառագայթների տակ,
ծնկները մոտեցնում է ասֆալտնի ու նա սկասում է աղոթել.

-Եթե Դավիթը չգրեր սաղմոսներ` ես կգրեյի,
եթե Նարեկացին քո ցեղից չլիներ` մի գուցե ընտանիք ունենար,
եթե Միքելանջելոն երջանիկ լիներ` հարուստ քանդակագործ չէր լինի,
ու եթե ես հիմա աղթում եմ քեզ այսքան բացահայտ,
ուրեմն ամեն ինչ սովորականի նման չէ,
ուրեմն այնտեղ տախտակամածին հույս չի մնացել
ու օրացույց վաճառող մուրացակն է մեռել, մեռել է,
նա ճիշտ էր` կյանքի սինդրոմը մահն է…
ես ընդամենը մի հիմար հոգեբույժի հիվանդ եմ,
ով ինձ երբեք չպատմեց քո մասին,
երևի գիտի, որ մեռել եմ Տրոյայում
ու մի քանի անգամ էլ հանդիպել եմ քեզ հետ.
դու էլ, քո հերթին, խոստացել ես գալ թաղմանս….

աղջիկը խելագարվել է իր զզվելի ախտորոշումներից
ու տնքում է իր բոլոր ձայներով…
կյանքի սինդրոմը մահը դուս եկավ…
կարելի է նույնիսկ չմտածել վերածծննդի մասին`
թեկուզև քեզ համար աղոթող կինը թևաթափ չի եղել,
ու ինչ-որ մեկը պատրաստ է տաքացնել մարմինդ, երբ մեջդ արևի միկրոբ էլ չկա…

ինձ մեղադրեցին երկինքը չնկատելու մեջ
ու թերևս մահվան վկայականը սիրուն թուղթ է…