Ելիզավետան
Ելիզավետան երկու ընկեր ունի.
Մեկը նժույգ է, մյուսը՝ միշտ երազի մեջ:
Վարագույրից դենն անձրևի շրշյուն է.
Հավերժական հանգիստ ու վերջ:
Իսկ այստեղ, ինչպես միշտ, կիրակի է,
Մոմեր են, ու տոն է էլի:
Ամառ ու ծիծաղ է էլի:
Եվ բաներ, որ չի կարելի...
Էդ դեպքում, ասա ինձ,
Արձաններն ինչո՞ւ էին գահավիժում:
Ինչո՞ւ էինք իրար վրա կրակում:
Ինչո՞ւ էինք իրար մտրակում:
Եվ մատը շուրթիս հպելով՝
Շշնջաց. <<Ինչ ուզում ես արա, միայն թե՝ լռիր,
Որովհետև խոսելը մահ է,
Խոսելը չի կարելի>>:
Եվ մեր մարմինները կբացվեն դռների պես,
Եվ մեզ կտրվեն թևեր,
Եվ մենք միայն կթռչենք
Դեպի երկինք՝ վեր,
Որտեղ, ինչպես միշտ, կիրակի է,
Մոմեր են, ու տոն է էլի,
Ամառ ու ծիծաղ է էլի,
Եվ բաներ, որ չի կարելի...
Բաներ, որ չի կարելի...
Կարոտիս անունը
Իմ կարոտն այստեղ
Ինձ քրքրում է՝ ինչպես ասեղ,
Ուզում է էլի ամեն ինչ քանդի.
Նա այստեղ է՝ ապակու շողքի մեջ,
Նա այստեղ է՝ գետերից անդին.
Այնտեղ է, որտեղ
Սկսվում է անհունը...
Աստված իմ, ասա, ի՞նչ է կարոտիս անունը:
Աստված իմ, ասա, ի՞նչ է կարոտիս անունը:
Քո ու իմ միջև
Իմ բոլոր բառերն են
Դանդաղ ձայն, բարձր երկնքի մասին:
Իրարից հեռու են ու միշտ միասին
Այնտեղ՝ հեռվում, որտեղ
Սկսվում է անհունը:
Աստված իմ, ինձ հուշիր, ասա՝
Ի՞նչ է կարոտիս անունը:
Ես շատ հեռու եմ քո ձայնից:
Դու միշտ հեռու ես ինձանից,
Ինչպես օդը կրակից,
Ինչպես տանիքը հատակից,
Ինչպես արյունը սրտից,
Ինչպես ճշմարտությունը ստից...
Տեր իմ, շրջվիր,
Նայիր ինձ:
Միշտ եկել ու էլի գնում ես:
Միշտ գնում ու էլի մնում ես:
Միշտ ցածում ու միշտ էլ վերում ես:
Միշտ տանում ու միշտ էլ բերում ես:
Միշտ ներել ու միշտ էլ ներում ես:
Դու կաս իմ նախորդ ու հաջորդ կյանքում:
Եթե ևս մի անգամ արթնացնես,
Ես էս մի անգամ կզարթնեմ մաքուր
Ու կսավառնեմ դեպի անհունը:
Աստված իմ, աղաչում եմ, ասա՝
Ի՞նչ է կարոտիս անունը:
Եղբայր Նիկոտին
Եղբայր Նիկոտին, եղբայր Նիկոտին,
Ես չեմ ուզում քայլել շարքով.
Ես ուզում եմ քայլել առանձին...
Արդեն ժամն է շեղվել էս կրակե գծից...
Ձեռ քաշիր ինձնից,
Եղբայր Նիկոտին:
Արդեն հիվանդ եմ ու չեմ զարթնում շուտ:
Դու՝ անտեր Բուդդա, անտուն գինարբուք,
Դու՝ անողոք Տեր ու երկինք խրթին...
Ձեռ քաշի ինձնից,
Եղբա՛յր Նիկոտին...
Ես եկա՝ տաքանամ տաճարում:
Մի աչք էր խորանից հետևում:
Եվ մղձավանջն այս երկար է տևում,
Այս մղձավանջը անվերջ է թվում...
Սկսվել ու չի ավատվում
Դանակի սահքն այս ահավոր
Այս ճերմակ մաշկի վրայով:
Իսկ շուրջս տունդրան է, շուրջս՝ սառույց,
Մարդիկ շարունակ ինչ-որ տեղ են վազում,
Չնայած ոչ մի տեղ հասնել չեն ուզում,
Չնայած ոչ ոք նրանց չի սպասում...
Սկսվել ու չի ավատվում
Այս մղձավանջը դատավոր-
Դանակի սահքն այս ահավոր:
Եթե ես փուլ գամ, մեծ դժբախտություն չի.
Աստված մեզ պես ապրանք դեռ շատ ունի- մի բոլ-
Կիլոգրամը՝ չորս կամ հինգ ռուբլով:
Այնպես որ՝ չկա որևէ խնդիր.
Այնպես որ՝ հանգիստ ձեռ քաշիր ինձնից,
Եղբա՛յր Նիկոտին:
500
Հինգ հարյուր երգ կա, բայց չգիտես՝ ինչ երգես:
Հինգ հարյուր երգ. հինգ հարյուր նպատակ:
Երկինքը սեղմվում, դառնում է վանդակ:
Քառատողեր, հանգավոր կատակ,
Լիֆտի մեջ փակված մի քանի խեղկատակ:
Մի քանի սեր: Մի քանի գույն ու փայլ:
Բառերը նույնն են, սակայն
Տառատեսակն է այլ:
Իր զավակներին է խժռում
Իմ հայրենիքը խոզի պես:
Ամեն ինչ լինում է հենց այսպես:
Բոլորն են խաղում և ունեն կոչում:
Ձեռնոցավորնորը օրորոցն են ճոճում:
Ովքեր ձեռնոց չունեն, խրում են դռելները:
Մեռելներին են թաղում մեռելները:
Հե՜յ, ո՞վ է հիշում՝ ով է խաչված խաչին:
Ո՞վ է հիշում, որ ամեն վայրկայն պիտի շնչի:
Գոնե հիշո՞ւմ եք՝ ինչքան պողպատ էր
Հասնում մի շնչին:
Գոնե հիշո՞ւմ եք՝ ինչ է փափագում
Ամեն մի շնչող:
Մի փայ պողպատը խրվեց ու անցավ
Իմ սրտի միջով:
Այստեղ ինձ զգում են ճիշտ այնպես,
Ինչպես կզգա իրեն նեգատիվը,
Եթե լուսնին պահես:
Գոնե հիշո՞ւմ եք՝ ումից եք սերել:
Հիշո՞ւմ եք, որ դուք հայրենասեր եք
Եվ պիտի սպանեք այն ուրիշներին,
Ովքեր չեն մոռացել ու դեռ հիշում են:
Հարցերը շատ են, ոչ ոք չի պատասխանում:
Մեր անունները մեզ չեն համապատասխանում:
Մեր երջանկությունը պատրատված է
Հոնկոգում ու Լեհաստանում,
Բայց էս անուններն էլ
Չեն համապատասխանում:
Ամեն ինչ ավարտվեց, և լույսերն են հանգած:
Մենք չսովորեցինք ապրել. մենք սովորեցինք
Մեռնել կանգնած:
Մեզ խոշտանգեցին, բայց չունենք վերքեր:
Կռնատ ենք վաղուց, բայց ունենք ձեռքեր:
Արդեն մոռացել ենք, որ վանդակի թռչյունն
Անկարող է երգել:
Նույնիսկ չենք հիշում, որ էս ամենն ընդամենը խաղ է.
Կողծ հարստություն, կեղծ աղքատություն,
Կեղծ ուտուշխմուշ ու կեղծ սով...
Սիրելիս, արի համաձայնվիր,
Որ կարելի է խաղալ այս խաղը
Երկուսով:
Հինգ հարյուր երգ. հինգ հարյուր նպատակ:
Երկինքը սեղմվում, դառնում է վանդակ:
Քառատողեր, հանգավոր կատակ,
Լիֆտի մեջ փակված մի քանի խեղկատակ:
Մի քանի սեր: Մի քանի գույն ու փայլ:
Բառերը նույնն են, սակայն
Տառատեսակն է այլ:
Իր զավակներին է խժռում
Իմ հայրենիքը խոզի պես:
Ամեն ինչ լինում է հենց այսպես:
Բոլորն են խաղում և ունեն կոչում:
Ձեռնոցավորնորը օրորոցն են ճոճում:
Ովքեր ձեռնոց չունեն, խրում են դռելները:
Մեռելներին են թաղում մեռելները:
Հե՜յ, ո՞վ է հիշում՝ ով է խաչված խաչին:
Ո՞վ է հիշում, որ ամեն վայրկայն պիտի շնչի:
Գոնե հիշո՞ւմ եք՝ ինչքան պողպատ էր
Հասնում մի շնչին:
Գոնե հիշո՞ւմ եք՝ ինչ է փափագում
Ամեն մի շնչող:
Մի փայ պողպատը խրվեց ու անցավ
Իմ սրտի միջով:
Այստեղ ինձ զգում են ճիշտ այնպես,
Ինչպես կզգա իրեն նեգատիվը,
Եթե լուսնին պահես:
Գոնե հիշո՞ւմ եք՝ ումից եք սերել:
Հիշո՞ւմ եք, որ դուք հայրենասեր եք
Եվ պիտի սպանեք այն ուրիշներին,
Ովքեր չեն մոռացել ու դեռ հիշում են:
Հարցերը շատ են, ոչ ոք չի պատասխանում:
Մեր անունները մեզ չեն համապատասխանում:
Մեր երջանկությունը պատրատված է
Հոնկոգում ու Լեհաստանում,
Բայց էս անուններն էլ
Չեն համապատասխանում:
Ամեն ինչ ավարտվեց, և լույսերն են հանգած:
Մենք չսովորեցինք ապրել. մենք սովորեցինք
Մեռնել կանգնած:
Մեզ խոշտանգեցին, բայց չունենք վերքեր:
Կռնատ ենք վաղուց, բայց ունենք ձեռքեր:
Արդեն մոռացել ենք, որ վանդակի թռչյունն
Անկարող է երգել:
Նույնիսկ չենք հիշում, որ էս ամենն ընդամենը խաղ է.
Կողծ հարստություն, կեղծ աղքատություն,
Կեղծ ուտուշխմուշ ու կեղծ սով...
Սիրելիս, արի համաձայնվիր,
Որ կարելի է խաղալ այս խաղը
Երկուսով:
Թարգամանությունը՝ Արմեն Շեկոյան