Հոկտեմբերյան կապուչինո
Ով
որևէ բանի հավատում է, հիմար է:
Կամ
գունակույր է իրականության ծիածանի
հանդեպ:
Ակնհայտ
է, ամեն բան ճիշտ. թե՞՝ կեսը, մեկ
երրորդը,
քառորդը:
Կամ
ավելի շուտ՝ անվերջ մեկ տասներորդը:
Կասեի,
հա, հանաքով՝
քաշվի
տիրոջդ մոր π-... ը… Բայց չեմ ասի,
քանի
որ դրա հավեսը չունեմ:
Հոկտեմբերի
քսաներեքն է:
Այժմ
և հավիտյանս հավիտենից:
Գյուղացու
սթափ միտք
Ես
քթիս ծակին եմ հետևում,
Քանի
որ հետույքիս հետևելն ինձ երևի հալից
գցեր:
Չնայած,
մի հնար էլ կա, եթե մարդու
ողնաշարը
դեռ ճկուն է,
կարող
է քիթը հետույքի ծակը խոթել:
Էդ
ժամանակ գնա ու իմացի,
թե
ինչն ինչին է հետևում:
Լավ
կլիներ
Լավ
կլիներ, թե ուժդ պատեր
ուտել
էս մի քիչ սաղմոնը,
որ
սիրտդ տաներ
որ
ընդունեիր քաղցկեղի դեմ դեղերդ,
պարզ
է, լավ կլիներ, եթե չլիներ քաղցկեղդ,
բայց
դե հո երկու երնեկ
մի
տեղ չի լինի:
Պաուլ
Ցելան-հուշաժխոր
Նայիր
ինձ դիմացի բազկաթոռից
ինչպես
ոգեկերպ մոնիթորին.
ես
վաղուց ի վեր չկամ, երևում եմ:
Բախի
առթիվ
<<Komm
süsser
Tod!>>
Այսինքն,
աղանդերի պա՛հն է:
Երբ
որ արդեն խժռել ենք
կյանքի
տրտում քեֆի խորտիկները.
այն
է՝ ամուսնություն,
ամուսնալուծություն,
երեխաներ,
թոռներ և <<ուրիշ հավելյալ
բաներ>>:
Հիմա
ով որ
միանգամից
փչի-մարի Մահատորթի
եղած-չեղած
մոմիկները,
նա
էլ կշահի
մրցանակը՝
սրտի կաթված:
Նրան
մայրական գրկի պես
սպասում
է վա-ա՜-ղուց շիրիմը:
(Գիտեմ,
յուղի նման տժտժան հնարք էր իմը,
որտեղ
ես եմ խորխոզին, իսկ շարժում է թավան
ձեռքը
իմ ետևից եկած Մահվան):
***
Պստիկ
պոռնիկը նստած է
Մանուշակագույն գուլպայավոր ոտքերի
կողքի
փորագիր տնտեսական պայուսակի
դատարկված աչքը
ազգական է առավոտի
դեռևս դատարկ աչքին
Ձայն չտա՞մ աղջնակին
Գետը թափով վազում է
ոտքերը կճեպով ու աղբով
պատված Ի՞նչ պակաս է թագուհուց
<<Կենդանու մեկ>> կպատասխանի
ինձ կամ էլ
բան չի ասի
Գիշերն այնպես է թուլանում
ինչպես միջակ սեռական անդամ
մի քանի ստից-մտից
շարժումից հետո
Բալլադ
Մի քիվի էի կանգնել,
վեցերորդ հարկի բարձրության:
Սև սաղարթների միջև
գիշերապահի գրպանի լապտերն էր դեգերում:
Անհամբեր առկայծում էր
փողոցի այդ լուսինը:
Տեսել եմ արդեն, թե
ինչպիսին է՝
մարմինը, որ
զխկում է
քարին,
փորի մեջ
խրված ոտքերը:
Բայց թողեցի պատուհանի շրջանակը:
Իմ թիկունքում լարվել էր սենիակը:
Անպարզելի հարաբերություններ,
հայացքների մակընթացություն,
կիսպոռնիկների նայվածքների
փսխեցնող ճոճանակը:
Ջուր թափեցի պատուհանից,
սաղարթներին:
Սթափվեցի:
Լամպի լույսի մեջ
երազային ամփոփ մտքի վերածվեց խորը
ջրհորը, ուր
ջուրն էր փայլում:
Ինձ գրկից գիրկ փոխանցեցին և աղմկեցին,
նվիրատու ձեռքերը պարուրեցին ինձ,
ինձ պատեց անամոթ անպատվությունը,
ինչ-որ
մեկը զղջաց:
Բայց դրանից հետո
մայթի եզրին, ջրափոսի
միջից
արդեն շարունակաբար
մութ շշունջներ են լսվում:
Թարգմանությունը հունգարերենից՝ Վահրամ Մարտիրոսյան