էդվարդ էստլին քամինգս / edward estlin cummings






















քանի որ զգացմունքն է առաջնային


քանի որ զգացմունքն է առաջնային
ով ուշք է դարձնում
շարադասությանն առարկաների
չի համբուրի քեզ լիովին.

լիովին լինել խեղկատակ
երբ Գարուն է աշխարհում

արյունս գոհ է,
և համբույրներն են վճռում բախտը
այլ ոչ ողջամտությունը
լեյդի երդվում եմ բոլոր ծաղիկներով: Մի լացիր
-ուղեղիս պայծառագույն առկայծումը ոչինչ է
քո թարթիչների դողդոջյունի դեմ որն ասում է

մենք իրարու համար ենք.ուրեմն
ծիծաղիր,հետ թեքվելով իմ գրկում
քանզի կյանքը պարբերություն չէ

Ոչ էլ մահն է, կարծեմ, փակագիծ

ով գիտե գուցե լուսինը մի

ով գիտե գուցե լուսինը մի
օդապարիկ է,որ գալիս է գեղեցիկ մարդկանցով լեցուն
երկնային մի խելոք քաղաքից
(ու եթե ես և դու

ներս գնայինք,եթե նրանք վերցնեին
ինձ ու քեզ իրենց օդապարիկի մեջ,
այդժամ
կբարձրանայինք բոլոր գեղեցիկ մարդկանց հետ

շենքերից զանգակատներից ամպերից վեր.
հեռու հեռու
կճախրեինք դեպի խելոք մի
քաղաք որը ոչ ոք չի այցելել,որտեղ

միշտ
         Գարուն
                       է)բոլորը սիրահարված
են և ծաղիկներն իրենք իրենց քաղվում են

Գարունը նման է միգուցե ձեռքի

Գարունը նման է միգուցե ձեռքի
(որն զգուշորեն դուրս է գալիս
Ոչմիտեղից)բացելով մի
լուսամուտ,որից մարդիկ ներս են նայում(մինչ
մարդիկ, ակնապիշ,
զգուշորեն դասավորում տեղափոխում տեղադրում են
տարօրինակ մի իր այնտեղ
և անծանոթ մի իր այստեղ)և

ամեն ինչ զգուշորեն փոխելով

գարունը նման է միգուցե
Ձեռքի՝ լուսամուտի մեջ
(զգուշորեն այս
ու այն կողմ տեղափոխելով Նոր ու
Հին իրեր, մինչ
մարդիկ ակնապիշ նայում են զգուշորեն
տեղափոխելով միգուցե
ծաղկի մի մասնիկ այստեղ, տեղադրելով
օդի մի դյույմ այնտեղ)և

առանց որևէ բան կոտրելու:

մ(ա

մ(ա

հա
տե
րևն

ընկ
ավ)

են
ու
թյուն

հակառակ այն ամենի

հակառակ այն ամենի
ինչ շնչում է ու շարժվում,քանզի Ճակատագիրը
(սպիտակ ամենաերկար ձեռքերով
ուղղելով բոլոր ծալքերը)
մեր ուղեղները իսպառ կհարդարի

-այս սենյակը թողնելուց առաջ
ես շրջվում եմ, ու(կռանալով
լուսաբացի մեջ)համբուրում եմ
այս բարձը, սիրելիս
որտեղ մեր գլուխներն ապրեցին ու կային:

բանաստեղծություն 42

ո
Չին
չ

չի գեր

ա
զանՑ
ի

ան

դ
ՈրՐ
ի

խ

ո
րհուՐդ
ը

ճշմարտություն որոնող

ճշմարտություն որոնող

ոչ մի արահետի մի հետևիր
բոլոր ճամփաները տանում են այնտեղ

որտեղ ճշմարտությունն է՝ այստեղ

սերը վայր է մի

սերը վայր է մի
և սիրո այս վայրով
շարժվում են
(պայծառությամբ խաղաղության)
բոլոր վայրերը

այոն աշխարհ է մի
և այոյի այս
աշխարհում ապրում են
(վարպետորեն կուչ եկած)
աշխարհները բոլոր
թարգմանությունը՝ սամվել մկրտչյանի



Комментариев нет: