ես սոնա բաղդասարյանը չեմ
ես
սոնա բաղդասարյանը չեմ
ծնվեցի
արդեն վաղուց ամառ էր
ոնց
որ հիմա
մենակ
թե
դեռ
ոչ ոք չգիտեր
որ
միասին քայլելու քայլելու
ու
հասնելու ենք էս տեղը
ուր
որ նորից շոգ ա
ոնց
որ առաջ
մենակ
թե
արդեն
հաստատ չի ոչնիչ
նույնիսկ
էն
որ
ես սոնա բաղդասարյանը չեմ
ճոճանակներ
Այնտեղ
ուր ես չկամ
հիմա
ձույն է գալիս:
Կամուրջների
վրա
կտուրների
վրա
և
մայթերի վրա:
Ուր
մարդ չկա:
Միայն
թաքուն բակերում
հանկարծ
ճոճվում են ճոճանակները
թեթև
քամուց:
Հետո
նորից լռություն է
Ու
մարդ չկա:
Երբեք:
գետաքարեր
Քաղաքում
ուր ոչ
ոք չի խոսում իմ լեզվով
գտա
խաղաղությունը
որ
փնտրում էի:
Մառախուղի
մեջ
լողում
են շենքերի սրածայր կտուրները
և
մարդիկ
ինձ
ոչինչ չունեն ասելու:
Ներքևում
խաղաղ հոսում է գետը
ես
փակում եմ աչքերս
որ
լսեմ նրա ձայնը:
Կամուրջն
այս հին է
բայց
ավելի հին է
գետաքարերի
նման լինելու
մարդկային
ցանկությունը:
նեղոսը
Եգիպտացիք
հավատում էին հավիտենությանը
և
կառուցեցին բուրգը Քեոպսի:
Ես
չեմ հավատում հավիտենությանը
պարզապես
սիրում եմ նայել բուրգերին:
Ես
հույն եմ-
ինձ
համար
Եգիպտոսը
զավակն է Նեղոսի
Նեղոսը
զավակն է պատահականության:
անաղաղակ
Երջանկությունը
գալիս
է կեսօրին
երբ
իրերը հստակ են ինչպես քարերը
ինչպես
փաստը մահվան:
Երբ
դեռ մանուկ էի
աղաղակում
էի ու թափահարում թևերս:
Հիմա
սիրում եմ հայացքները որոնց
խորքում
ապրում է իմացությունը դատարկության
ինչպես
խաղաղությունն է ապրում խորքերում ծովի
երբ
ափին փոթորիկ է:
հացենիներ
Աշնան
վերջերին մի պահ կա երբ
տարածությունը
մաքրվում է ժամանակից
ու
փոխվում է մաքուր ուրախության:
Եվ
մահը քո սիրածի
առարկայական
է ինչպես հացենիների թեք բները
նոյենբերյան
սառնաշունչ օդի մեջ:
Առարկայական
է ու տանելի:
Եվ
դու գիտես
դուռը
փակ է ընդմիշտ:
Եվ
դու գիտես
դուռը
չկա որ փակ լինի:
Եվ
գիտությունը ելիքի բացակայության
չի
պատառոտում քո սրտը
այլ
պատում է այն թեթև սարսռուն եղյամով:
առանց իրերի
Գոռում
էին
աղեկտուր
միալար
անկարգ:
Ձեռքս
փնտրում էր առարկա
որ
շոշափեր նրա կոշտությունը և
պաշտպանվեր
սարսափից
բայց
ոչինչ չկար:
Միայն
ձայնը
աղեկտուր
միալար
անկարգ:
Որ
մահացու դանդաղությամբ
քանդում
էր մարմինս:
պարապուրտ
Օրվա
վերջին ավտոբուսը հեռացավ առանց կանգնելու
մնաց
պարապուրտը
որ տարածվում
է մինչև բլուրները հեռվում:
Մետաղի
ծռմռված կտորները ոտքիս տակ
նման
է գրազի որ դեռ հնարավոր է շահել
բայց
ի՞նչու:
Մարդուց
դատարկված տարածությունը
նման
է տեքստի հայելային տպվածքին
կարող
ես կարդալ
եթե
շրջես գիտակցույթունդ:
Մութը
խտացավ
ջնջվել
են արդեն բլուրները հեռվում
բայց
գիտակցությունս չի շրջվում
երևի
խանգարում է մետաղի ծռմռված կտորի գոյությունը
ոտքիս
տակ:
Եվ
քեզ համար միևնույն կդառնա
քոնը
այրո՞ւնն է թափվող
թե՞
ձեռքը որ բռնել է դանակը:
Մանավանդ
որ
քոնն
է արյունը թափվող
և
քոնն է ձեռքը որ բռնել է դանակը:
Ուրեմն
ինչո՞ւ շահել գրազը
երբ
դու ես շահողը
և
կորցնողը դու ես:
Մարդուց
դատարկված տարծությունը
վայրը
որտեղից գալիս ենք
վերադառնալու
համար:
Պարապուրտը
ուր մենք չկանք:
նամակ
Ես
կարող էի
ծնված
լինել Ավստրալիայում
հիմա
ցերեկ կլիներ
կարծեմ
հիմա
ամառ կլիներ
երևի
այսպես
անտանելի
չէր
խեղդի ցուրտը
և
Հայաստանից
ինձ
նամակ գրողը
չէի
լինի
ես:
մառախուղ
պատառոտել
պարզապես
բառ
սառած
կեղտոտ մայթեր
մի
սահման կա որից այն կողմ
ոչինչ
արդեն
չի
արձագանքում
դեմքերը
դուրս են լողում
մառախուղի
միջից
հետո
նորից կորչում
նույն
մառախուղի մեջ
մի
շրջվիր
որ
շրջվեցիր ինչ
մի
սահման կա որից հետո
ամեն
ինչ բառ է
պարզապես
փետրվար
փետրվար
մառախուղ
թափառող
շներ
ամեն
վիճակից ելք կա
երբեմն
մի քանի
ու
բոլորը տանում
հասցնում
են ինչ-որ տեղ
ուրեմն
մի հարցրու
ինչո՞ւ
ինչպե՞ս
պարզապես
գնա
և
փորձիր սիրել
ուղեկիցներիդ
ճանապարհին
այս
որ
քեզ տրվեց
դեմիրճյան փողոց
առավոտ
ա
դեմիրճյան
փողոց
շուտ
ա դեռ
մարդիկ
չկան
միակ
կենդանի շունչը կատուն ա
որ
դուրս թռավ հսկա աղբամանի միջից
ցնծագին
փայլացնելով աչքերը
ու
հիմա կանգնել անվտանգ հեռվում
նայում
ա ինձ
ներսումս
արթնացավ ցանկությունը
անասնական
երջանկության
թափված վարդեր
ինչ
լավն էին վարդերը
անձրև
եկավ
թափվեցին
հողին
սրանցից
հիմա
նույնիսկ
մուրաբա չես սարքի
թափված
վարդից
մենակ
բանաստեղծություն կսարքվեր
էն
էլ չստացվեց ոնց որ
էս
անգամ
happy end
ֆիլմը
ատոմային
պատերազմի մասին էր
ռումբն
արդեն քցել էին
ու
փրկվելու
ոչ
մի տարբերակ չկար
բոլորս
գիտեինք որ
մեռնելու
ենք
10
րոպեից
կամ
20
շատ
շատ մի քանի օրից
կամ
2
բայց
ինչ տարբերություն
երբ
որ հույս չկա
փրկվելու
հետո
հանկարծ
հոսանքը
գնաց
ֆիլմն
ընդհատվեց
ու
ես հասկացա որ
փրկությունը
երբեմն
գալիս ա
երբ
որ արդեն չես
հավատում