հերման հեսսե / ներսը և դուրսը

«Տափաստանի գայլը»-ից հետո երկար ժամանակ էր ինչ չէի անրադարձել գերմանացի բանաստեղծ ու արձակագիր Հերմնան Հեսսեին: Հիմա թերթում եմ 1918-1919թթ. գրված «Մանկան հոգի»,«Քլայնը և Վագները»,«Քլինգզորի վերջին ամառը» եռագրության վերջին էջը: Եռագրության մեջ Հեսսեն հատ առ հատ վերլուծում է համապատասխանաբար հոգին, մարմինը ու արվեստը, որպես կայնքի գայաբանական հիմք:

«Մանկան հոգին» դժվարնում եմ զանազանել հուշապատումից: Այնուամենայինիվ միայն հուշապատման նեղ շարջանակը չէ, որ նկատելի է: Էկզիստնեցյալ հումանիզմ: Փախուստ ու վերագտնում ամենակա ծնողական վերահսկողությունից: Տղան դատարկ է գտնում հոր աշխատասենյակը, թռցնում թզի չրերը: Ինքանհետպնդումը խելագարության գիրկն է նետում նրան, ճզմում նրան մինչև խոստովանություն: Հոր կողմից շպրտվելով մութ նկուղ, տղան գտնում է մի հին գրապահոց, ստեղծում անհրաժեշտ լուսավորություն ու սկսում կարդալ: Ընթերացնությունը որպես ողջ կայնքի զբաղմունք, օրհնություն ու պատիժ:

«Քլայնը և Վագները»՝ փախուտ ու վերագնտում ամուսնական պարտականություններից: Քլայնը հավանաբար կոնջը ու երեխաներին սպանած և փոխուտի դիմած հերոսի ինքնախարազանող առաջին երեսն է, մյուսը՝ Վագները, վերջինիս ուսուցիչը, արդարացնողը, երկորդ երեսը: Ամուսինը նետվում է նոր սիրային կապերի, պատահական սեռական հրաբերությունների գիրկը, անգամ առակա սիրո ժխտմանն ու թերահավատությանը առ այն, ընդհուպ մինչև ինքնասպանություն: Խեղդվել հավերժական Մոր՝ ջրի հետ գրկախառնություններում… սա է եզրահանգումը: Սակայն, եթե եռագրության այս հատվածում ժխտումը բերում է ինքնակորածանման, ապա արդեն երրորդ հատվածում դա Քլինգզորի առօրյան է:

«Քլինգզորի վերջին ամառը» խորտակվող Եվրոպայի ազդանշանային լույսերի կրակոցներ է: Հեսսեն փրկույթունը տեսնում է արևելյան մշակույթի, ու որ համարձակվում եմ ասել նույնն է, նաև քաղաքակրթության մեջ: Պատահակն չէ, որ Քլինգզորի նկարիչ ընկերը արևելացի Թու Ֆուն է: Այնուամենայնիվ այս հատվածի հիմնասյունը հանդիսանում է մի հայ մոգ, ով արևմտայան ու արևելայն մտքի հաշտեցման, կամ ավելի ճիշտ՝ ներդաշնակությունը հայտաբերողի դերում է: Թե ինչու հենց հայ էր մոգը և ոչ թե ցանկացած այլ երկրից, որը կարող է խորհրդանշել արևելյան ու արևմտյան մշակույթի հատման կետը դժվարանում եմ համոզիչ եզրակացություններ անել: Միայն թարգմանչի կողմից բերված նախաբանում Հեսսեյի բարեկամուհի Էմմի Բալլ- Հեննինգսը նշում է, որ նա ըստ էության նկատի է ունեցել այդ դերում նրանց ընդհանուրհ ծանոթին՝ Յոզեֆ Էնգլերտին, որին մտերմիկ զրույցների ժամանակ Հեսսեն հաճախ անվանում էր Նոյի հետնորդ, վերջինս էլ Հեսսեյին Խաթթուս (խեթ), նկատի ունենալով նրա փոքրասիական ծագումը:


Եռագրությունը կարող եք գտնել «Ներսը և դուրսը» ժողովածույում Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ: Եռագրություից հետո գիրքը եզրափակում են «Ներսը և դուրսը», «Մասսագետների մոտ» պատմվածքները ու «Բանաստեղծը» հեքիաթը: