Հնարավորին չափ կարճ կլինեմ ու հասկանալի, որպիսի այս տեքստը էսսեի, գրքի մեկնության, իրենից որևէ արժեք ներկայացնող տեքստի հետ չնույնացվի: Գիտակցությունը բավականին անփորձ է, որպիսի ընթերցումից հետո նրան վստահես վեպը: Զզվելի են նրա մետֆորների մեջ խճճված անհույս որոնումները: Ձանձրություն՝ մի վարքագիծ, որի համար արժեր ընդհանրապես հրաժարվել նրանից: Ենթագտակցություն, ահա, թե որտեղ եմ դնում այս վեպը: Իսկ ի՞նչ, եթե ժամանակը կանգնած էր, երկվորյակները խնամքով երկատված տղան չէր, գնացքի տակ ճզմվող փքված գորտը անկարողության հետ ոչ մի կապ չուներ, մութ թունելը՝ ավարտի անհայտության… Այս ինչ անհիմն որոնումների մեջ է գիտակցությունը: Հրաչի վեպը - որպես ոչ թե զուգահեռ իրականություն, ոչ թե փախուտի վայր, այլ անխուսափելի ներկա: Առաջարկում եմ ենթագիտակցորեն ընթերցել վեպը, ծաղրել գիտակցությանը ընթերցանության կատարյալ օրգազմի հասնելու համար: