***
Այդ կարմիր օրը
մուսայիս դեռ հեթանոս տատերը,
դռնփակ գաղտնի քվեարկությամբ,
որոշել էին,
որ ինն ամիս անց
բակունցյան միրհավների երգի ներքո
պիտի լույս տեսնի
բանաստե՛ղծը իրենց թոռան:
Եվ որովհետև աստվածավախ էին,
ուստի որոշեցին
Դրախտի ծառերից
ոչ մի ֆիզիկոսի գլխին կաթուկ տված
վերջին խնձորը-
խնամքով թաքցնել մորս փեշի տակ...
Ութսունմեկի օգոստոսին-
հայրս թթի օղի էր թորում...
Պատերազմ, 1992
Ես այդ առավոտ
արթնացա միայն այն բանից հետո,
երբ մեր անտառում լուսամուտների շուրթերի միջով
արևն ընդհատեց համբույրը իմ թարթիչների...
Շուրջս փռված կանանց անփույթ <<ապրեսներից>>
ես հասկացա, որ
օրը ապրիլյան յոթերորդ օրն էր:
Ու որովհետև աղքատ էինք մենք,
իբրև ընծա՝
որոշեցի մորս պատմել
կեսգիշերվա երազը իմ,
որտեղ գանգիս ճեղքի միջով
իմ ուղեղի հյութն էր հարբում՝ որպես կոնյակ,-
քաղաքապետի՝
նախորդ օրն արած
պոռնիկ ուղերձը,
թե՝
<<Կարող է՝ դպրոցները փակվեն այսու>>:
Ու ես այլևս ստիպված չեմ լինի
<<երեք>> ստանալ նկարչությունից:
Ու երբ մեծանամ,
կարող եմ դառնալ Մեծն Անգրագետ...
Շնորհակալություն հայտնելու նման
մայրս համբուրեց դողը կոպերիս
ու հրամայեց.
-Անցնե՛լ լվացվելու:-
Լվացվելիս հավատացի,
որ իմ ձեռքերը ծափ չեն տալիս:
Նախաճաշին
կրկին անգամ հիշեցի, որ
երկրիս ՀԷԿ-երը շնչում են այնպես,
ինչպես նորածին երեխան՝ լացի անտրակտի պահին...
Այնուհետև
տնից մինչև դպրոց ընկած ճանապարհի՝
ընտրությունների կարոտից հալվող ասվալտի շուրթին
ես նկատեցի,
թե ինչպես
թաղիս <<գողական>> շներն արդեն լիզում են
կրիմինալ գրաքննադատների կողմից քայքայված՝
քաղաքապետի արյան հետքերը...
Այս օրերին դեռ
գյուղատնտեսության նախարարություն
երկրիս մեջ չկար...
Իսկ նկարչության իմ ուսուցչուհին,
որ ֆիզիկայից գաղափար չուներ,
ուղիղ քառասուն րոպե փորձում էր
մեզ բացատրել, թե
Նյուտոնի կինը ի՞նչ անկյան տակ էր կծում խնձորը...
Բայց որովհետև մայրության գեղաչ
տոնն էր այդ օրը,
քաղաքապետարանի շենքի բարձրությամբ
ու մեր դպրոցի հակերի թվով
ես սրտանց մի լավ <<շնորհավորեցի>>
Նյուտոնի կնոջ, մոր, զոքանչի
և
Ալիևի մոր
Ապրիլի յոթը...
(մտքիս մեջ)....
Ու որովհետև աղքատ էինք մենք,
իբրև ընծա՝
որոշեցի մորս պատմել
կեսգիշերվա երազը իմ,
որտեղ գանգիս ճեղքի միջով
իմ ուղեղի հյութն էր հարբում՝ որպես կոնյակ,-
քաղաքապետի՝
նախորդ օրն արած
պոռնիկ ուղերձը,
թե՝
<<Կարող է՝ դպրոցները փակվեն այսու>>:
Ու ես այլևս ստիպված չեմ լինի
<<երեք>> ստանալ նկարչությունից:
Ու երբ մեծանամ,
կարող եմ դառնալ Մեծն Անգրագետ...
Շնորհակալություն հայտնելու նման
մայրս համբուրեց դողը կոպերիս
ու հրամայեց.
-Անցնե՛լ լվացվելու:-
Լվացվելիս հավատացի,
որ իմ ձեռքերը ծափ չեն տալիս:
Նախաճաշին
կրկին անգամ հիշեցի, որ
երկրիս ՀԷԿ-երը շնչում են այնպես,
ինչպես նորածին երեխան՝ լացի անտրակտի պահին...
Այնուհետև
տնից մինչև դպրոց ընկած ճանապարհի՝
ընտրությունների կարոտից հալվող ասվալտի շուրթին
ես նկատեցի,
թե ինչպես
թաղիս <<գողական>> շներն արդեն լիզում են
կրիմինալ գրաքննադատների կողմից քայքայված՝
քաղաքապետի արյան հետքերը...
Այս օրերին դեռ
գյուղատնտեսության նախարարություն
երկրիս մեջ չկար...
Իսկ նկարչության իմ ուսուցչուհին,
որ ֆիզիկայից գաղափար չուներ,
ուղիղ քառասուն րոպե փորձում էր
մեզ բացատրել, թե
Նյուտոնի կինը ի՞նչ անկյան տակ էր կծում խնձորը...
Բայց որովհետև մայրության գեղաչ
տոնն էր այդ օրը,
քաղաքապետարանի շենքի բարձրությամբ
ու մեր դպրոցի հակերի թվով
ես սրտանց մի լավ <<շնորհավորեցի>>
Նյուտոնի կնոջ, մոր, զոքանչի
և
Ալիևի մոր
Ապրիլի յոթը...
(մտքիս մեջ)....
Հեքիաթ
Ժամանակը սլանում էր՝ որպես անհայտ ցեղի թռչուն,
ու կտուցով փորփրում էր սկավառակը բութ օրերի,
որի վրա սայթաքելիս
քերծվում էր ճակատագրի ծունկը...
Նրանք ապրում էին սկավառակի դարում:
Նկարիչը
ցերեկների դատարկ հոգին փարատում էր
Մարիա Կալլասի ձայնասկավառակի երանգներով,
մինչ եղբայրը
ամբողջ գիշեր երազում էր
անվասկավառակի մասին...
Նկարիչը
իր բախտի հետ
Մուսայի կաթնահունց խոսքերի խտությունն էր
մարսում,
մինչ ծերեթելցի աղջիկների որբ կրծքերից
համբառնո՜ւմ էր
անվադողերի բույրն, ինչպես օծանելիք,
որ նախ և առաջ գրգռում էր ռունգերը նկարչի եղբոր,
ու վերջինս
ամբողջ գիշեր երազում էր
նախ և առաջ անվասկավառակի մասին...
Այս ընթացքում-
հերթական պատվիրանը չկատարելու վրա
գումար խաղացող հրեշտակները
բոլորովին թքած ունեին
կյանքի սկավառակից արյունոտված՝
ճակատագրի ոտքին...
Կահիրե
Իսկ դու կի՞ն ես, քաղա՛ք,-
բուրգե ստինքներով,
հազարամյակների ողնաշարին թիկնած:
Կորագմբեթ՝ ինչպես մահմեդական կեսօր,
չադրայավոր՝ որպես Իբնա-լ-Կուլսումի ձայն,
թվարկությունների ջարդված հայելու մեջ,-
երազում ես՝ որպես վերջին հիերոգլիֆ:
Դու հմայքներ ունես, քաղա՛ք,
արաբական գիշերների մնան կլոր,
թուխ ժպիտներ ունես խալե՝
բուրգերի չափ եգիպտացի:
Դու, որ ամեն օրվա երկու երրորդը անց,
նարգիլեյի ծխից բարակ կոկորդիդ մեջ,
Ղուրանի էջերի քանակով ու հերթով՝
օրորոցային երգի պես
աճեցնումես Ֆեյրուզ ծաղիկ,-
դու իրավունք չունե՛ս կիսզգեստներ հագած՝
տնից ելնել փողոց, կամ էլ քայլել տան մեջ:
Եվ մանավանդ՝ պառկե՛լ
հարյուրամյակների կողոսկրերի վրա՝
Տիեզերքին ի տես:
Դու իրավունք չունե՛ս,
բայց հեչ պետքդ էլ չէ՛,
որ դարերի քամին
մինի-փեշիդ տակից
սերունդնե՜ր է քամում՝
բյուր խալերից կոնքիդ...
Դու հանգի՜ստ ես այնպես,
հանդա՜րտ, ինչպես մումիա՛ն,
որից երեկոյան
պիտի արյուն վերցնեն ԴՆԹ-ի համար...
Եվ դեռ չե՛ս էլ շիկնում
քո ճերմակ ու կապույտ ստինքների համար:
Սրունքների՛դ համար, ուր նստավծք է տալիս
հավերժության գինին՝
օձապարի՛ պես
այն՝
պապիրուսի աղջկա...
Հրաչյա Սարիբեկյան
Իսկ դու կուզենայի՞ր
Դոստոևսկու հետ մենա՛կ լինել
դժողքում...
Բողբոջ
Հղի կինը՝ թավջութակի առջև նստած...
***
ի
սկզբանե
ոչ
թե
Բանն
էր
այլ
խորհուրդը
նրա
որ
ի
սկզբանե
Բանն
էր
լինելու
Մագդաղինե
Ետ տուր քարերը,
որ նետեցի քեզ վրա.
ննջարանիս պատերի մեջ անցքեր կան
թափուր...
Նարցիսի ֆոտոսինթեզը՝
լակմուսի ֆոնին
Քնելուց առաջ
հրեշտակները
Նարեկացի են կարդում
Աստծո համար:
Լեթարգիական արթնություն...