Եվ մահը չի ունենա իշխանություն
Եվ
մահը չի ունենա իշխանություն:
Մեռած,
մերկ մարդիկ նույն մարդը կլինեն,
Քամու
և լուսնի մարդկանց հետ միասին,
Եվ
երբ կմերկանան ոսկորները նրանց ու կանհետանան՝
Արմունկին,
ծնկին աստղեր կցոլան,
Չնայած
խելագար, բայց միշտ բնական,
Չնայած
կխեղդվեն, բայց նորից կելնեն,
Չնայած
սիրահարները կմեռնեն, բայց սերը՝ երբեք,
Եվ
մահը չի ունենա իշխանություն:
Եվ
մահը չի ունենա իշխանություն:
Ծովի
կամարների տակ
Չեն
մեռնում նրանք հոժարակամ,
Պրկոցի
վրա ձգված, երբ մկանը ճայթում է,
Անիվին
գոտեկապված՝ դեռ մաքառում են,
Հավատը
նրանց ձեռքերում կիսվում է մասերի:
Միաեղջյուրի
չարիքը նրանց կավերի,
Բայց
փշրվելով կհարատևեն:
Եվ
մահը չի ունենա իշխանություն:
Եվ
մահը չի ունենա իշխանություն:
Ճայերն
էլ չեն ճչա նրանց ականջներում,
Եվ
ոչ էլ ալիքը՝ բարձր ծովափին.
Ուր
ծաղիկն էր բացվում քնքուշ.
Ծաղկապսակն
էլ չի ճկվի անձրևներից,
Եվ
չնայած խելագար են և անկենդան, ինչպես կոճղը,
Բայց
ճչալով, ծաղիկների անհուն խորքից,
Նրանք
ձգվում են արևին, մինչև արևը կմարի:
Եվ
մահը չի ունենա իշխանություն:
Ուժը, որ մղում է ծաղիկը կանաչ ցողունն ի վեր
Ուժը,
որ մղում է ծաղիկը կանաչ ցողունն ի վեր,
Քշում
է տարիքս, որ ավերում է ծառերի արմատները,
Ինձ
է կործանում:
Եվ
անհնար է պատմել թոշնած վարդին,
Որ
ջահելությանս նույն ձմռան տենդն է մոտենում:
Ուժը,
որ քշում է ջուրը ժայռերն ի վար,
Քշում
է կարմիր արյունս, որ քարացնում է ժայթքող աղբյուը,
Իմ
ավշահյութն է չորացնում,
Եվ
անհնար է երակներիդ գաղտնիքն ասել,
Որ
աղբյուրից հենց նույն բերանն է ջուր խմում:
Եվ
լճակը ալեկոծող ձեռքը կարծես,
Արթնացնում
է ավազաթումբ և խճաքար, նույն ձեռքը,
Որ
պարան է հյուսում քամուց,
Դեպի
ինձ է քշում անվերջ իմ պատանքը մահասարսուռ:
Եվ
չեմ կարող ես կախվողին տեղյակ պահել,
Որ
աճյունիս կիրն է պատում կախաղանի պարանը ձիգ:
Ժամանակի
շղթաները տզրուկի պես համառում են շատրվանի քներակին,
Սերը
կաթում է և լճանում, բայց արյունը
Նորից
թափված կփարատի վիշտը նրա,
Եվ
չեմ կարող քամուն պատմել,
Որ
ժամանակն հաշվարկել է լուսատուներ ու բյուր երկինք,
Ես
չեմ կարող խոսքեր ասել սիրահարի գերեզմանին,
Որ նույն կծկված որդն է հիմա սավանիս մոտ:Կույսի ամուսնությունը
Արթնանալով
անթիվ սերերի մեջ, երբ այգաբացը
ընդարմացել
էր կույսի գիշերային աչքերում,
և
նրա ոսկե երեկը ննջում էր աչքի ծիածանի վրա,
նրա
ազդրերի միջից այդ օրն արևը երկինք ելավ:
Օ՜,
կուսություն հրաշք,
հինավուրց
ափսեների և ձկների նման,
չնայած
հրաշք-պահը անվերջ շանթահարում էր,
և
ոտնահետքերը Գալիլեյի նավարաններում
տատրակների
մի նավատորմ էին թաքցրել:
Արևն
այլևս տռփորեն չի խաղա նրա ծովախորշ-
բարձի
վրա, ուր միայնակ էր նա պսակվել:
Նրա
սիրտը լսողություն էր և տեսողություն,
շուրթերով
ցած սուրացող ուրվականներ էր բռնում,
և
օրը շրջափակում էր նրա սնդիկե ոսկրերն ու վտակները:
Եվ
նա իր թանկարժեք բեռներն էր բարձում
նրա
պատուհանի ներքո,
Քանզի
այնտեղ, ուր մի ժամանակ կրակն էր պարում, հիմա մի մարդ է քնած՝
և
նրա բազուկի շառավղում կույսը գտել է մի այլ արև,
խանդոտ
մի թռիչք ընտիր արյունի:
Թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյանի