Էմիլի Դիկինսոն Emily Dickinson


























***
Խղճմտանքին օտար է, ինչպես բողոք,
ինչպես մեխ՝ խուլ է բառերի առաջ,
սառն է՝ ասես առևտրական եմ,
որ ոսկոր է ծախում ամենքին:

Պատմության պես օտար է ժամանակին,
մոտ է մեզ՝
ինպես ծիածանի շարֆը՝ երեխային,
ինչպես դամբանի մեջ՝ փակ աչքեր:

Դեղին խազեր մայրամուտի…
Չի շարժվի պարուհին,
երբ ծաղիկների Հայտնությունը
ցնցի կրակները թիթեռի:

***
Հոգին ընտրում է իր Հասարակությունը
և փակում է դռները բոլոր,
և նրա Աստվածային Միության մեջ
չի մտնի և որ ոք:

Իզուր կսպասի կառքը
նեղ դարպասի մոտ,
իզուր կխոնարհեն գլուխները
թագավորները բոլոր:

Եվ երբեմն ողջ ազգից
նախընտրությունը կտա մի հոգու,
և կփակվի փականն ուշադրության՝
ծանր, ինչպես գրանիտ:

***
Երբ ես լսում եմ փախուստի մասին,
Սիրտս խփում է ուժգին,
Հանկարծ, ինչպես հույս,
Թևեր են աճում մեջքիս:

Երբ լսում եմ ապստամբները
Քանդել են պատերը բանտի,
Երեխայի պես ցնցում եմ փականքը,
Եվ նորից՝ անհնար է փախչել:

***
Բնակվում եմ Հավանականության մեջ,
Որ ավելին է, քան Արձակը,
Ավելի շատ են պատուհանները,
Որ գերազանց են դռներից:

Սենյակներ՝ մայրիների մնան բարձր,
Որոնց չի տեսնում ոչ մի աչք,
Եվ հավերժական մի տանիք,
Որ շեղվել է կարծես Երկնքում:

Այցելուներն ամենաազնիվ
Բնակեցնելու համար այդ տունը-
Լայն տարածած նեղ ձեռքերս՝
Դառնում են Հավաքական Դրախտ:
 

երկարամյա բացակայությունից հետո…
(հատված)

Ես սայթաքեցի ջղերիս վրա,
զննեցի պատուհանը՝ ծայրեծայր,
և լռությունը՝ ինչպես օվկիանոս,
փշուր-փշուր եղավ քունքիս մոտ:
Թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյան