լանա դել ռեյ / lana del rey














Չելսի հյուրանոց N2

Քեզ այնքան լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում,
Դու խոսում էիր չափազանց խիզախ ու սիրալիր այնքան,
Թափթփված անկողնու վրա, գլուխդ՝ ծնկներիս,
Մինչ լիմուզինը մեզ էր սպասում փողոցում:


Դրանք էին պատճառները, ու դա էր Նյու Յորքը,
Մենք վազում էինք փողի ու մարմինների հետևից,
Ու սեր էինք անվանում այդ ամենը հասարակ մարդկանց համար երգերի մեջ,
Ու հավանաբար, այն այդպիսին էլ մնաց նրանց մտքերում:

Բայց չէ՞ որ դու հեռացար, սեր իմ,
Շրջեցիր թիկունքդ ու ուղղակի անհետացար ամբոխի մեջ,
Ու ես այդպես էլ չլսեցի, թե ինչպես ես ինձ ասում՝
Ես քո կարիքն ունեմ, կարիքդ էլ չունեմ…

Մտքեր, որ շուրջս են սավառնում…

Քեզ այնքան լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում,
Սիրտդ լեգենդար էր, դու՝ հայտնի ինչ-որ մեկը,
Խոստովանեցիր, որ ավելի շատ թիկնեղ տղամարդկանց ես նախընտրում,
Բայց ինձ համար բացառություն կանես:

Սեղմեցիր բռունցքդ հանուն նրանց, ովքեր մեր պես
Համակված են գեղեցկության ուրվագծերով,
Հավաքվեցիր ու ասեցիր. «Բանի տեղ մի դիր,
Մենք հրեշներ ենք, բայց մերն է երաժշտությունը»:

 թարգմ.՝արամ մամիկոնյան







Комментариев нет: