Արթյուր Ռեմբո / Arthur Rimbaud


Պոլ Դըմընիին Դուեում

15 մայիսի, 1871, Շառլվիլլ

Ես վճռեցի Ձեզ մեկ ժամ նոր գրականություն տալ: Մի անգամից սկսեմ թեմատիկ մի սաղմոսով:


Փարիզյան ռազմերգ *

Հաստատ գարուն է, քանի որ
Պուրակներից կանաչավետ
Ճախրում է վեհ ու փառավոր
Թյերը իր Պիկարի հետ։

Մայիս. որքա՜ն տկլոր քամակ. 
Սեւ՛ր, Բանյո՛, Մեդո՛ն, Անյե՛ր,
Տեսնու՞մ եք ձեր հյուրերը թանկ
Մատուցում են ձեզ նվերներ։

Ունեն կիվեր, սուսեր, տամ-տամ՝ 
Ոչ թե մաշված թմբուկ բեկ-բեկ, 
Եվ նավերով սուր, սրատամ 
Ճեղքում են լիճը արնաներկ։


Չտեսնված քեֆ ենք անում, 
Երբ թափվում են մեր որջերին 
Ակնաքարերը դեղնավուն 
Յուրահատուկ այս օրերին։ 

Թյեր եւ Պիկար՝ Էրոս երկու, 
Հելիոտրոպ գողացողներ,
Պատկերներ են նավթով ներկում 
Դարձած երկու նոր Կորոներ։

Բարեկամն են մեծ Տրյուկի...
Եվ ծաղկանց մեջ Ֆավրը պառկած, 
Գետ է թափում արտասուքի 
Եվ քթի տակ երգում կամաց։

Քաղաքը ձեր նավթի դիմաց 
Ունի տաք–տաք սալաքարեր, 
Եվ հակավոր է, անկասկած 
Մի լավ թափ տալ օձիքը ձեր...

Իսկ նրանք, որ պառկած են թեք 
Անհոգության մեջ գյուղերի, 
Դեռ կտեսնեն կրակը շեկ 
Եվ ճարճատյունը ճյուղերի։

Ա. Ռեմբո

- Ահա մի փոքր արձակագրություն պոեզիայի ապագայի վերաբերյալ: - Անտիկ շրջանի յուրաքանչյուր պոեզիայի հիմքում հունական քնարերգությունն է` կյանքի ներդաշնակություն - Հունաստանից մինչեւ ռոմանտիզմի շարժում,-միջնադարն - կան ուսյալներ, տաղասացներ: Էննիուսից Թերոլդյուս, Թերոլդյուսից` Կազիմիր Դըլավիյն, ամեն ինչ հանգավոր արձակ է, խաղ, անթիվ հիմար սերունդների փառք ու անճարակություն. Ռասինը մաքուրն է, ուժեղը, մեծը: - Եթե փչեին նրա հանգերին, խառնեին քառատողերը, Աստվածային Հիմարը այսօր նույնքան անհայտ կլիներ, որքան Ծագումնաբանության առաջին հեղինակը - Ռասինից հետո խաղը մգլոտում է: Այն տեւեց երկու հազար տարի:

Ո՛չ ծաղր, ո՛չ պարադոքս: Բանականությունը այս նյութի վերաբերյալ ինձ ավելի վստահություն է ներշնչում, քան մի Երիտասարդ-Ֆրանսիա-ի երբեւէ ունեցած կատաղությունը: Բացի այդ, ազատություն նորերին` նզովելու նախնյաց. մենք մեր տանն ենք եւ մենք ժամանակ ունենք:

Ռոմանտիզմը երբեք իրապես չի քննադատվել: Ո՞վքեր կդատեն այն: Քննադատնե՞րը: Ռոմանտիկնե՞րը, ովքեր այնքան հստակ ապացուցում են, որ երգը շատ հազվադեպ է երգչի գործը, այսինքն նրա երգած ու ըմբռնած միտքը:

Որովհետեւ ես-ը մեկ ուրիշն է: Եթե պղինձը շեփոր է արթնանում, դա իր մեղքը չէ: Սա ակնհայտ է ինձ. ես մասնակից եմ իմ մտքի վերծանմանը. ես նայում եմ նրան, լսում նրան. տալիս աղեղի մի հարված. սիմֆոնիան շարժվում է իր խորքում կամ մի ցատկով բեմ դուրս գալիս:

Եթե ծեր տխմարները բացահայտած չլինեին Ես-ի միայն թյուր նշանակությունը, մենք ստիպված չէինք լինի ավլել այս միլիոնավոր կմախքները, որ անհիշելի ժամանակներից ի վեր կուտակել են նրանց կույր իմաստության պտուղերը՝ իրենց հեղինակ հռչակելով:

Ասացի, որ Հունաստանում քառյակներն ու քնարները հանգավորում էին Արարը: Հետագայում, երաժշտությունը եւ հանգերը խաղ են, ժամանց: Այդ անցյալի ուսումնասիրությունը գրավում է հետաքրքրասերներին. շատերին հաճելի է վերականգնել այդ հին ժամանակները - սա է նրանց բաժինը: Համաշխարհային իմաստությունը միշտ էլ բնականորեն դուրս է հորդել իր մտքերը, մարդիկ հավաքում էին ուղեղի այդ պտուղների մի մասը, գործում ըստ դրանց, գրում գրքեր դրանցով. այդպես էր իրերի ընթացքը. մարդն իր վրա չէր աշխատում` տակավին չարթնացած, կամ` դեռ ոչ կատարյալ խորը երազի մեջ: Քաղ ծառայողներ, գրողներ. հեղինակ, ստեղծագործող, պոետ` այս մարդը երբեք գոյություն չի ունեցել:

Առաջին դասը այն մարդու, ով պոետ է ուզում լինել, ինքնաճանաչողությունն է` ամբողջական. նա փնտրում է իր հոգին, զննում այն, փորձարկում այն, սերտում այն: Այն իմանալուն պես պետք է մշակել. սա թվում է հեշտ, յուրաքանչյուր ուղեղում կատարվում է բնականոն մի զարգացում. այնքան եսասերներ են իրենց հեղինակներ հռչակում, կան շատ ուրիշներ, որ սեփական մտավոր առաջադիմությունը իրենք իրենց են վերագրում: Բայց սա կերտում է հրեշավոր հոգի` նման կոմպրաչիկոսի, թե կուզեք: Պատկերացրեք մի մարդ, որ գորտնուկներ է տնկում ու մշակում իր դեմքին: Ես ասում եմ, որ պետք է լինել պայծառատես, դառնալ պայծառատես:

Պոետը, իրեն դարձնում է պայծառատես բոլոր զգայարաների մի երկար, ծավալուն եւ ողջամիտ խախտումով: Սիրո, տառապանքի, մոլագարության բոլոր ձեւերը; նա ինքն է փնտրում, նա սպառում է իր մեջ բոլոր թույները` պահելով միայն դրանց ուղնուծուծը: Աննկարագրելի տառապանք, որտեղ նա կարիք ունի կատարյալ հավատքի, գերմարդկային կատարյալ ուժի, որտեղ նա, բացի ամենից, դառնում է մեծ հիվանդը, մեծ ոճրագործը, մեծ նզովյալը - եւ գեարգույն Ուսյալը: - Որովհետեւ հասնում է անիմանալիին: Որովհետեւ մշակել է իր հոգին, արդեն հարուստ, ավելին, քան որեւէ մեկը: Նա հասնում է անիմանալիին, եւ երբ, խենթացած, ի վերջո կորցնում է իր տեսիլքների իմաստը, այնժամ իսկապես տեսած կլինի դրանք: Թող որ մեռնի իր` չլսված ու անհամար երեւույթների թռիչքից. կգան ուրիշ հրեշավոր մշակներ, նրանք կսկսեն այն հորիզոններից, որտեղ մյուսը պարտվել է:

- շարունակությունը վեց րոպեից -

Այստեղ ներդնում եմ մի երկրորդ սաղմոս` կոնտեքստից դուրս. բարի եղեք հաճոյակամ ականջ դնել, եւ բոլորը կլինեն հիացած:-Աղեղը ձեռքումս է, սկսում եմ:

Իմ սիրահարված ճուտիկներ *


Թող հիդրոլատն արտասուքի 
Երկնի կաղամբը լվա.
Ծառն էլ թափի բողբոջ - թքի 
Գնդիկները ձեզ վրա, 

Ճերմակ լուսինն էլ թող բացի 
Կլոր հետույքն իր ուրույն, 
Իրար զարկեք ազդրերը ձեր, 
Անճոռնիներ իմ սիրուն։

Իրար սիրում ենք անձնվեր, 
Իմ անճոռնի կապտավուն.
Ուտում ենք միշտ թերխաշ ձվեր 
Հիանալի մեր դարում։

Դու ինձ պոե՛տ հայհոյեցիր, 
Իմ անճոռնի սպիտակ.
Դե՛ ցած իջիր, քեզ, որպես ձի, 
Մտրակեմ ազդրերիս տակ։

Ես փսխեցի քո հեշտոցին, 
Իմ անճոռնի սեւաթույր. 
Մանդոլինս դու ջարդեցիր 
Քո սուր սայրով, ինչպես թուր։

Թու՜, իմ թուքը դեռ չորացած, 
Իմ անճոռնի շիկագույն, 
Գարշ բուրում է վզիցդ ցած՝ 
Ստինքներիդ փոսիկում։ 
Սիրահարված իմ ճուտիկներ, 
Ատում եմ ձեզ, օ՜, հիմի.
Կեղտով ծածկեք վարակաբեր 
Կրծքերը ձեր անճոռնի:

Դե՛, կոտրատե՛ք կավե գավը 
Ապրումներիս անարատ, 
Հո՛պ, ուրեմն, դա՛ է լավը, 
Պարե՛ք, պարե՛ք, դե, արա՛գ։

Խախտվում են ձեր հոդերն անվերջ, 
Օ՜, իմ սերեր հնօրյա, 
Ձեր հետույքի թշերի մեջ 
Աստղն է շողում պղնձյա։

Մինչդեռ նրանց համա՞ր չէի 
Հանգեր կցում ես իրար, 
Արդ՝ ուզում եմ, որ ջնջվեիք, 
Անցյալիս սիրո համար։

Պիղծ աստղերի բույլն ահագին 
Դղրդալով փուլ եկավ.
– Դուք կսատկեք Աստծո տակին, 
Այն աշխարհը թե ընկաք։

Ճերմակ լուսինը թող բացի 
Կլոր հետույքն իր ուրույն.
Իրար զարկեք ազդրերը ձեր 
Անճոռնիներ իմ սիրուն։

Ա. Ռ.

Ահա: Եվ նկատի ունեցեք` եթե չվախենայի Ձեզ ստիպել վճարել 60 ցենտից ավել փոստային ծախերի համար, - ես` աղքատ մուրացիկս, որ յոթ ամիս ի վեր չեմ ունեցել գեթ մեկ բրոնզե ցենտ, - ես Ձեզ կհանձնեի նաեւ իմ Փարիզի սիրահարները, հարյուր հեկզամետր, եւ իմ Փարիզի մահը, երկու հարյուր հեկզամետր: - Շարունակում եմ.

Արդ, պոետը իրոք կրակ առեւանգող է:

Նա պատասխանատու է մարդկության, անգամ կենդանիների համար, նա պետք է ստիպի զգալ, շոշափել, լսել իր հնարանքները. եթե այն, ինչ նա ետ է բերում այն տեղից ունի ձեւ, նա դրան տալիս է ձեւ, եթե դա անձեւ է, տալիս է անձեւություն: Լեզու է պետք գտնել:

- Բացի այդ, քանի որ յուրաքանչյուր խոսք գաղափար է, գալու է համընդհանուր լեզվի ժամանակը: Պետք է ակադեմիկոս լինել - ավելի անկենդան քան մի բրածո - ցանկացած լեզվի մի բառարան կատարելագործելու համար: Տկարամիտները, սկսելով մտածել այբուբենի առաջին տառի մասին, կարող էին արագ խեալագուրթյան մատնվել: -

Այդ լեզուն կլինի հոգուց` հոգու համար, ամփոփելով ամեն ինչ` բույրեր, հնչյուններ, գույներ, մտքից`կախվելով մտքից ու ձգելով: Բանաստեղծը կսահմաներ անիմանալիի քանակը, որ արթնանում է համաշխարհային հոգում իր ժամանակին. այն կտար ավելին, քան իր մտքի բանանձեւը, քան իր առաջընթացի նշագրումը: Չափազանցությունը նորմ դարձած, կլանված ամենքի կողմից, նա իրա պես կլիներ առաջ ընթացի բազամմպատկիչ:

Այս ապագան կլինի մատերիալիստական, ինչպես տեսնում եք: - Միշտ լի Թվով եւ Ներդաշնակությամբ, այդ պոեմները կստեղծվեն հարատեվելու համար: - Իրականում, սա տակավին կլինի մի քիչ հունական Պոեզիա: Հավերժական արվեստը կունենար իր գործաույթռները, քանզի պոետները քաղաքացիներ են: Պոեզիան այլեւս համաքայլ չի լինի գործողությանը, այլ կլինի դրանից առաջ:

Այդ պոետները կլինեն: Երբ կկոտրվի կնոջ անսահ ման ստրկությունը, երբ նա կապրի իր համար եւ իրենով, երբ տղամարդը - մինչ այս նողկալի - նրան ազատություն կշնորհի, կինը նույն պես կլինի պոետ: Կինը կգտնի անիմանալին: Նրա մտքերի աշխարհը կտարբերվի՞ արդյոք մեր մտքերից: - Նա կգտնի արտառոց, անթափանց, վանող, չքնաղ բաներ, մենք կվերցնենք դրանք, մենք կհասկանաք դրանք:

Մինչ այդ, պոետներից պահանջենք նորը մտ քեր եւ ձեւեր: Բոլոր ճարպիկները շուտով կկարծեն, թե բավարարել են այդ պահանջը - Այդպես չէ:

Առաջին ռոմանտիկները պայծառատեսներ էին առանց կարգին դա գիտակցելու. նրանց հոգիների մշակումը սկսվել է պատահարներով` լքված, բայց այրվող շոգեքարշներ, որ դեռ ընթանում են երկաթգծերով: - Լամարտինը երբեմն պայծառա տես է, բայց խեղդված հին ձեւի մեջ: - Հյուգոն, այդ համառ գլուխը, ունի որոշ Տեսլական իր վերջին գործերում. Թշվառները իսկական պոեմ է: Ձեռքիս տակ Պատիժներ-ն է: Ստելալ-ն Հյուգոյի պայծառատեսության մոտավոր սահմանաչափն է: Չափազանց շատ Բելմոնթեներ եւ Լամըննե - ներ, Եհովաերն եւ սյուներ` հին մաշված անհեթեթություններ:

Մյուսեն տասնչորսապատիկ նողկալի է մեզ` տեսիլքենրով համակված տառապյալ սերունդ ներիս համար, ում համար վիրավորանք է նրա հրեշտակակերպ ծուլությունը: Օ՜, ձանձրալիԲ պատմվածքներ ու ասացվածքներ: Օ՜, ԳիշերնեԲրը. Օ՜, Ռոլլա,Բ Օ՜, ՆամունաԲ Օ՜, Գա վաԲթը, ամենը ֆրանսիական է, այսինքն գերագույն աստիճան ատելի, ֆրանսիական, ոԲչ փարիզյան: Այդ նողակիլ հանճարի եւս մեկ գործ, որ ներշնչել է Ռաբլեին, Վոլտերին, Ժան Լա Ֆոնտենին, մեկնաբանելվ պրն. Տենի կողմից: Գարնանային է Մյուսեի ոգին, դյութիչ` նրա սերը: Դա լաքապատ գեղանկարչություն է, ծանրակշիռ պոեզիա: Երկար կըմբոշխնվի ֆրանիասկան պոեզիան, բայց Ֆրանիսայում: Ցանկացած նպարավաճառ տղա ունակ է Ռոլլա արտասանելու, յուրաքանչյուր սեմինարիստ դրա հինգ հարյուր հանգերը պահում է նոթատետրի գաղտնի մի հատվածում: Տասնհինգ տարեկանում կրքի այս պոռթկումները խեալքահան են անում երիտասարդներին, տասնվեց տարեկանում նրանք արդեն գոհանում են արտասանելով դրանք սրտաբուխ, տասնութ, անգամ տասնյոթտարեկանում, յուրաքանչյուր աշակերտ, ով ընդունակություն ունի, խաղում է Ռոլլա, գրում է ՌոԲլլա: Մի քանիսը միգուցե տակավին մեռնում են դրանից: Մյուսեն ոչինչ չէր կարող անել: Վարագույրների շղարշի ետեւում տեսիլքներ կային. նա փակեց աչքերը: Ֆրանսիացի, թշվառական, գինետնից աշակերտական նստարան քարշ տված, գեղեցիկ դիակը մեռավ, ու այսուհետ հարկ չէԲ անգամ մեր ստորույունթներով արթնացնել նրան:

Հաջորդ ռոմանտիկները շատ պայծառատես են` Թեոֆիլ Գոթիե, Լըկոնտ դը Լիլ, Թեոդոր դը Բանվիլլ: Բայց քանի որ անտեսանելին զննելը եւ անլսելին լսելը բոլորովին այն չէ, ինչ մահացած իրերի ոգին վերակենդանացնելը, այստեղ Բոդլերը առաջին պայծառատեսն է, պոետների արքա, իսկական Աստված: Բայց նա էլ ապրել է շատ արտիստիկ միջավայրում, եւ նրա այդքան գովաբանված ձեւը ճղճիմ է: Անիմանալիի հայտնաբերումը նոր ձեւեր է պահանջում:

Կուլ գնացած հին ձեւերին. անմեղների մեջ` Ա. Ռընոն - գրել է իր Ռոլլան, - Լ. Գրանդեն - գրել է իր Ռոլլան; - գաղիացիները եւ Մյուսեները` Գ. Լա-ֆընեթր, Կորան, Ս.Լ.Պոպլեն, Սուլարի, Լ. Սալ: Սկսնակները` Մարկ, Էկար, Թյորիե, մահացածներն ու տխմարները` Օթրան, Բարբիե, Լ. Պիշա, Լըմուան, Դեշան, Դե Էսար, լրագրողները` Լ. Կլադել, Ռոբեր Լյուզարշ, Կ. դը Ռիկար, ցնորամոլնե րը` Ս. Մանդես, գնչուները, կանայք, տաղանդաշատները` Լեոն Դիերկս եւ Սյուիլ Պրյուդոմ, Կոպե,- նոր դպրոցը` այսպես կոչված` պառնասյան, երկու պայծառատես ունի` Ալբեր Մերա եւ Պոլ Վեռլեն, իսկական մի պոետ: - Ահա: - Այսպիսով, ես աշխատում եմ ինձ դարձնել պայծառատես: - Եվ ավարտենք մի հոգեւոր երգով:

Պպզումներ *

Ուշ էր ժամը, երբ զգալով ստամոքսում ինչ–որ նողկանք,
Նա՝ մեր եղբայր Կալոտուսը, աչքը հառած նեղ ձեռնանցքին, 
Որտեղից որ մաքուր քերած կաթսայի պես մի արեգակ 
Նրան խոցում է միգրենով ու կնճիռներ փորում դեմքին, 
Աշխատում է տեղաշարժել հսկա փորը վերմակի տակ։

Շուռումուռ է գալիս անվերջ գորշ ծածկոցի տակ դիվոտած, 
Ու շվարած ծերունու պես, որ քաշում է իր բռնոթին, 
Թրթռացող փորի տակից ազդրերն է հաստ իջեցնում ցած. 
Հանուն պետքի նա մի ձեռքը՝ պետքամանի ճերմակ կոթին, 
Մյուս ձեռքով մսոտ մեջքից վեր է քաշում շապիկը թաց։

Եվ, ի վերջո, պպզում է նա. մրսկան ոտքի մատներն իրար 
Հյուսած՝ դողում է, սարսռում. արեգակն է նրա թղթե 
Փորին նետում իր դեղնագւյն թխվածքը ու քթի վրա 
Նույն արեւի փռշտացող ճառագայթն է իջնում թեթեւ, 
Եվ հանց քոսի լորձաթաղանթ՝ պսպղում է քիթը նրա։

.................................................................................

Խեղճ մարդու մեջ հուրն է եփվում. ձեռքերը՝ խաչ, շուրթը՝ փորին, 
Նա զգում է, թե ինչպես է կրակի գունդը սահում ցած, 
Ու, շոյելով զիստերը թաց, կախվում–մնում է, եւ նորից
Ինչ–որ հոծ բան, ինչպես թռչուն, որ թպրտում է զարնված, 
Փորում ցնցվում է անշտապ, հանց մի պատառ թարմ փորոտիք։

Շուրջբոլորը նիրհում է մի բութ, անզգա կահավորանք. 
Փալասներ ու ցնցոտիներ, որ ծածկել են կույտերն աղտի, 
Անկյուններում՝ նման հսկա դոդոշների տարօրինակ,
Աթոռակներն են կուչ եկել. ու երախին՝ մի մեղեդի, 
Պահարանը հորանջում է ախորժակով անօրինակ։

Վանիչ շոգը հագեցրել է հեղձուկ օդը նեղ սենյակի, 
Ու խեղճ մարդու ուղեղն ամբողջ ծածկված է փալասներով. 
Նա լսում է, թե ինչպես են մազերն աճում խոնավ մաշկին,
Եվ, երբեմն, խեղկատակի նման շատ լուրջ զկռտալով, 
Քիչ է մնում, որ հետույքը դուրս փախցնի աթոռակից...

.................................................................................

Եվ, վերջապես, երեկոյան, շողերի մեջ փայլող լուսնի, 
Որն իր լույսի ծորուն թքով նրա հետույքն է լպստում,
Մի շուք, մաս–մաս, ինչպես մի մեծ մոլոշավարդ, որ վարդենի 
Ձյունի վրա աճել է վառ, հատակին մի նախշ է կիտում...
Նա քիթն ուղղում է Լուսաստղին, որ խայտում է խորքում երկնի։


Նողկալի կլինեք եթե չպատասխանեք. արագ, որովհետեւ ութ օրից ես միգուցե կլինեմ Փարիզում:

Ցտեսություն,

Ա. Ռեմբո
թարգամնությունը՝ ռուզաննա վարդանյանի
*թարգմանությունները՝ գուրգեն գասպարյանի